Ուկրաինան ուսումնասիրում է «Ղարաբաղի օպերացիան» և պատրաստվում է պատերազմի. կարծիքներ

Մի շարք լրագրողներ համոզված են, որ Ուկրաինան ամենաուշը մայիսին պատերազմ կսկսի: Համեմատելու համար նշում են, որ Բաքուն, օրինակ, 2020թ. ամռանը Տավուշյան մարտական գործողություններով ոչ թե ստուգեց հայկական ուժերի կրակակետերը, այլ քաղաքական արձագանքը և Հայաստանի ներսում որոշումների կայացման արագությունը:

Դոնբասում իրավիճակը շարունակում է սրվել: Մարտական գործողությունները, ըստ ստացվող տեղեկատվության, օր օրի նոր թափ են հավաքում, Ուկրաինան շարունակում է ուժեր կենտրոնացնել շփման գծի հատվածում: Ներկայացնում ենք Դոնբասի շուրջ սպասվող իրադարձությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ, որտեղ անմասն չէ նաև համեմատությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմին նախորդած շրջանի հետ:

Մասնավորապես` Գերման Կուլիկովսկիի («Старше Эдды») խոսքով` Դոնբասում տիրող իրավիճակը հիշեցնում է Անդրկովկասում նախորդ տարվա ամռանը տեղի ունեցած ընդհարումը (Տավուշյան մարտական գործողությունները, խմբ.): Նշում է, որ Բաքուն այն ժամանակ մարտական գործողություններով հետախուզություն իրականացրեց և արեց անհրաժեշտ եզրակացությունները:

Ընդ որում, հեղինակի խոսքով, Ադրբեջանի գլխավոր շտաբը ոչ թե ստուգեց հայկական ուժերի կրակակետերի տեղադիրքը, այլ քաղաքական արձագանքը և հենց Հայաստանի ներսում որոշումների կայացման արագությունը:

Կուլիկովսկին ընդգծում է, որ ներկայումս նույն գործողությունները կատարում են Ուկրաինայի զինված ուժերը: Եվ երբ քաղաքական իրադրությունը թույլ տա, Ուկրաինան կհարվածի: Ընդ որում, ինչպես նշում է, Կիևի համար պատերազմը ելքը միևնույնն է. թե´ Ազգային միլիցիայի կորպուսների արագ ոչնչացումն և Դոնեցկի գրավումը, թե´ Ռուսաստանի լայնամասշտաբ մասնակցությունը պատերազմին և Ուկրաինայի ԶՈՒ հարձակվող խմբավորումների ոչնչացումը:

Մոսկվայի քաղաքային պետդումայի պատգամավոր, լրագրող Անդրեյ Մեդվեդևի խոսքով` «Զելենսկին նացիստ է», և կասկած չկա, որ նա Դոնբասում նոր պատերազմ է սանձազերծելու:

Մեդվեդևը լայնածավալ պատերազմի վերսկսման ժամկետ է նշել ամենաուշը մայիսին: Նրա խոսքով` այդ պարագայում զարմանալի է, որ Դոնբասի ստորաբաժանումներին թույլ չեն տալիս խստորեն պատասխանել ուկրաինական կողմի հարվածներին:

«Եթե համարում են, որ դա իրավիճակն ավելի կվատացնի, ապա սխալվում են»,- նշում է պատգամավորը` ընդգծելով, որ Զելենսկին, միևնույն է, պատերազմ սկսելու է: Մեդվեդևի համոզմամբ` Ուկրաինան մեծ ուշադրությամբ ուսումնասիրում է «Ղարաբաղյան» և խորվաթական «Олуja» օպերացիաները: Ու թեև Ուկրաինայի զինված ուժերը դեռ պատրաստ չեն պատերազմի, սակայն, նրա խոսքով, դա ոչ ոքի չի անհանգստացնում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021