Հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը տեղի կունենան թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժություններ՝ մարտական կրակով (upd.)

Մարտավարական և թռիչքամարտավարական զորաշարժերին մասնակցելու են Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմեր, զրահապատ տեխնիկա, հրետանային միջոցներ և ականանետեր:

Օգոստոսի 1-ից 5-ը Ադրբեջանի տարածքում՝ Բաքվում և Նախիջևանում, անցկացվելու են Թուրքիայի և Ադրբեջանի ցամաքային զորքերի համատեղ մարտավարական զորավարժություններ: Հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում ընթանալու են երկու երկրների ռազմական ավիացիայի թռիչքամարտավարական համատեղ զորավարժություններ՝ մարտական կրակով:

Հաղորդվում է, որ ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի ներգրավմամբ թուրք-ադրբեջանական համատեղ լայնամասշտաբ վարժանքներն իրականացվելու են երկու երկրների միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շրջանակներում: Թուրքական ստորաբաժանումներն այսօր արդեն ժամանել են Նախիջևան:

Թուրքական ստորաբաժանումներն արդեն Նախիջևանում են / © Naxcivantv

Զորաշարժերին, ինչպես նշվում է, մասնակցելու են Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ-երի անձնակազմերը, զրահապատ տեխնիկան, հրետանային միջոցներ և ականանետեր: Օդային գործողություններն իրականացվելու են երկու երկրների ռազմական ավիացիայի և հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցների մասնակցությամբ: Ներգրավված կենդանի ուժի և ռազմատեխնիկայի քանակի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

UPD. Ռուսաստանի Հարավային ռազմական շրջանի ավելի քան 5 հազար զինծառայողների մասնակցությամբ մեկնարկել են երկկողմանի գումարտակային մարտավարական զորավարժություններ: «Կովկաս-2020» վարժանքների նախապատրաստման շրջանակներում զորաշարժեր են տեղի ունենում Դաղստանում, Հյուսիսային Օսեթիայում, Չեչնիայում, ինչպես նաև ՀՌՇ-ի աբխազական և հարավօսական բազաներում:

Զորավարժությանը մասնակցում են մոտոհրաձգային, տանկային, հրետանային զորքերը՝ մարտական կրակի ուղեկցությամբ: կրակային աջակցությունը և մարտավարական օդային դեսանտի ռազմական խմբերի անձնակազմի առաքումն իրականացնում են Շրջանի ՌՕՈւ և ՀՕՊ միավորումների ինքնաթիռներն ու ուղղաթիռները:

Մարտական կրակի վարման փուլերում գործարկվելու են հրետանային դիվիզիոնները և համազարկային կրակի «Տորնադո», «Գրադ», ինքնագնաց «Մստա-Ս», «Գվոզդիկ», «Ակացիա» ռեակտիվ համակարգերի մարտկոցները: Ներգրավված են լինելու նաև Տ-72Բ3, Տ-90 տանկեր և հետևակի մարտական մեքենաներ՝ ՀՄՄ-3:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021