Կորոնավիրուսով վարակվածության 239 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում նախորդ օրը Covid-19-ից մահացել է 8 մարդ, առողջացել են 692-ը: Փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ:
Վարակվածության հաստատված դեպքերի ընդհանուր թիվը Հանրապետությունում հասել է 37629-ի: Մինչ օրս առողջացել է 27357 մարդ: ՀՀ ԱՆ ՀՎԿ ազգային կենտրոնի տվյալներով՝ փաստացի բուժում է ստանում 9330 պացիենտ:
Կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը դարձել է 719: Վերջին օրվա ընթացքում մահացած պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է:
Նախորդ օրը կատարված թեստերից 822-ն են եղել բացասական: Մինչ օրս կատարվել է ընդհանուր առմամբ 158527 թեստավորում:

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները