Հետազոտողները գտել են լոխնեսյան հրեշի ճշմարտանման բացատրությունը — Շեշտ.am (shesht.am)
4 րոպե
Խմբագրություն

Հետազոտողները գտել են լոխնեսյան հրեշի ճշմարտանման բացատրությունը

Գիտնականները եզրակացրել են, որ աշխարհին հայտնի «հրեշը», ամենայն հավանականությամբ, հսկայական օձաձուկ է:

Լոխնեսյան հրեշ / ©inews.co.uk

Օգոստոսի վերջին հայտնի է դարձել, որ գիտնականների միջազգային խումբը հետազոտման համար շոտլանդական Լոխ-Նեսս լճի ջրից 250 նմուշ է վերցրել: Ուսումնասիրությունը կատարվում է լոխնեսսյան հրեշի ֆենոմենի բացատրությունը գտնելու նպատակով: Նմուշները պարունակել են լճում բնակվող կենդանիների ԴՆԹ մասնիկներ, թեփուկներ, մաշկային տարրեր: Գիտնականները սեկվենացրել են նմուշները. աշխարհի այս հատվածում բնակվող այս կամ այն կենսաբանական տեսակին համապատասխանությունը գտնելու համար ստուգվել են 500 մլն հաջորդականություններ:

Հետազոտողները ներկայացրել են իրենց աշխատանքի արդյունքը: Փորձագետների կարծիքով՝ լոխնեսսյան հրեշը օձաձուկ է, իսկ ավելի հստակ՝ բազմաթիվ առանձնյակներ են: Հայտնի է, որ առավել խոշորների չափերը կարող են հասնել մինչև 1,8 մետրի: Այս տեսության օգտին է խոսում օձաձկների ԴՆԹ մասնիկների մեծ քանակությունը: Նորզելանդական Օտագոյի համալսարանի պրոֆեսոր Նիլ Ջեմելը հայտարարել է, որ իրենց տվյալները թույլ չեն տալիս որոշել դրանց չափերը, բայց նյութերի մեծ մասը խոսում է այն մասին, որ չի կարելի հերքել Լոխ-Նեսսում հսկայական օձաձկների գոյությունը:

Պլեզիոզավր / ©dinosaurs

Ջեմելի և նրա գործընկերների առաջադրած բացատրությունները համընկնում են դեռևս 1930-ականներին ներկայացվածների հետ: Պրոֆեսորը ենթադրում է, որ հազիվ թե իրենց բացահայտումը պատասխանի բոլոր հարցերի, և միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կհավատան հրեշի գոյությանը: Ակնհայտ է նաև, որ չեն դադարելու Նեսսիի որոնումները (հրեշի հիպոթետիկ անվանում):

Հանելուկային հրեշի գոյության կողմնակիցները ենթադրում են, որ խոսքը գնում է պլեզիոզավրի (երկայնավիզ ծովամողես) վերապրուկի մասին: Այսպիսի սողունները Երկրի վրա ապրել են 199,6-65,5 մլն տարի առաջ, ունեցել են մոտ 20 մետր երկարություն: Պլեզիոզավրերն ունեցել են թիականման վերջույթներ և հարթ մարմին:

Պլեզիոզավր / ©National Geographic

Նրանց մի մասն ունեցել է երկար վիզ, մյուսները՝ կարճ: Առաջինների մոտ գլուխները փոքր են, իսկ կարճ վիզ ունեցողներինը՝ խոշոր:

Մասնագետները բազմիցս հերքել են այս տարբերակը՝ նշելով, որ այդպիսի խոշոր արարածները դժվար թե այսքան երկար ժամանակ աննկատ մնային: Մասնավորապես, նրանց դիակներն ուշ թե շուտ դուրս կգային ափ: Բացի այդ, պլեզիոզավրերն ապրել են տաք և արևադարձային ծովերում: Ամենայն հավանականությամբ՝ այսպիսի սառը ջրերում նրանք այսքան երկար չէին ապրի:

Ամենաընթերցվածը

[miniorange_social_login]

Մեկնաբանությունները

Գրել մեկնաբանություն
Հաստատեք
Մուտք գործեք
Մուտք գործելով Դուք համաձայնվում եք կայքի օգտագործման օրենքների հետ.