Մահացած զինծառայողի հարազատներին վստահեցրել են, որ սպանությունը կբացահայտվի

Հարազատները պահանջում են բացահայտել սպանության պատճառները: Անդրանիկ Քոչարյանը հարցը քննարկել է Քննչական կոմիտեի հետ: Նրա խոսքով՝ մութ էջերը բացվելու են:

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովի դիմաց բողոքի ցույց էին անում մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները: Նրանց հետ հանդիպել են պատգամավորները, լսել հարազատների անհանգստությունը՝ զինծառայողի սպանության գործի բացահայտման վերաբերյալ:

Մահացած զինծառայողի հարազատները նշել են, որ իրենք ամբողջական տեղեկություն չունեն սպանության մասին: Լրատվամիջոցներում տարբեր պատճառներ են նշվում, այդ թվում՝ ինքնասպանություն: Հարազատները պնդում են, որ մահացածի վրա առկա են բռնության հետքեր, ինչը վկայում է սպանության մասին:

Մահացած զինծառայողի հարազատները հանդիպել են Անդրանիկ Քոչարյանի հետ / ©Tert.am

Հարազատների հետ զրուցել է Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, որից հետ բողոքի ակցիան ԱԺ շենքի մոտ դադարեցրել են: Քոչարյանը նշել է, որ հարցը քննարկել է Քննչական կոմիտեի ղեկավարության հետ և վստահեցրել, որ գործընթացը կիրականացվի պատշաճ մակարդակով:

Անդրանիկ Քոչարյանը նաև հայտարարել է, որ դեպքի հետ կապված բոլոր մութ էջերը բացվելու են։ Նրա խոսքով՝ զորամասի հետ կապված լուրջ անելիքների ու վերլուծությունների կարիք կա, իսկ դեպքը արձանագրված է սպանություն: ՀՀ Ոստիկանության հաղորդմամբ՝ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Մահացած զինծառայողի պապը / ©Ազատություն

Մահացած զինծառայողի հարազատներին ԱԺ-ի դիմաց հանդիպել են նաև եզդիական համայնքը ներկայացնող պատգամավոր Ռուստամ Բաքոյանը (մահացած զինծառայողը նույնպես ազգությամբ եզդի էր), ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Պատգամավորները նշել են, որ իրենք նախաքննություն անելի իրավասություն չունեն, բայց հետամուտ են լինելու, որ գործն ամբողջությամբ բացահայտվի:

Մահացած զինծառայողի հարազատների բողոքը ԱԺ դիմաց / ©Ազատություն

Հիշեցնենք՝ 2019թ. դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմաններում, Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող Արթուր Իշխանի Աջամյանը ստացել է մահացու հրազենային վիրավորում, իսկ պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը՝ հրազենային վիրավորումներ:

Հաղորդվում է, որ կատարվել են մի շարք անհետաձգելի և անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, դիակի արտաքին զննում, նշանակվել են դիակի, Դ.Մելիքբեկյանի վերաբերյալ՝ դատաբժշկական փորձաքննություններ, որպես վկա հարցաքննվել են զինծառայողներ: Վերցվել են նաև մարտական դիրքի տեսախցիկների տեսագրությունները: Նշվում է, որ նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, Ա.Աջամյանի հեռախոսային միացումները վերծանվելու է, զննվելու է նրա բջջային հեռախոսը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021