Կարող է պարզվել, որ իններորդ մոլորակն իրականում մանր սև խոռոչ է

Գիտնականների առաջարկած տարօրինակ հիպոթեզը կարող է բացատրել, թե ինչու աստղադիտակների միջոցով չի հաջողվում տեսնել խորհրդավոր մոլորակը:

Արեգակնային համակարգի ծայրամասում հնարավոր է՝ գոյություն ունենա Երկրի հինգ քաշից ոչ ավելի փոքր սև խոռոչ: Մեծբրիտանական Դարեմի համալսարանի աստղագետ Յակուբ Շտոլցը և ԱՄՆ-ի Իլլինոյսի համալսարանի աստղագետ Ջեյմս Անվինը կարծում են, որ այս տարօրինակ հիպոթեզը կարող է միանգամից պատասխանել աստղաֆիզիկայի երկու անոմալիաների. միկրոոսպնյակավորման իրադարձությունների առատություն և Կոյպերի գոտու տրանսնեպտունյան որոշ օբյեկտների անոմալ ուղեծրեր:

Միկրոոսպնյակավորումը աստղի կարճաժամկետ պայծառության աճն է այն ժամանակ, երբ նրա և դիտողի միջև անցնում է ինչ-որ օբյեկտ (գրավիտացիոն ոսպնյակ): Աստղագետները Ծիր Կաթինի կենտրոնի ուղղությամբ և Կոյպերի գոտուց անդին տեղակայված, Երկրի 0,5-20 մեծության ոսպնյակների համար դիտարկում են նմանատիպ իրադարձությունների առատությունը: Տարբերակներից մեկն այն է, որ միկրոոսպնյակավորումը կարող է առաջացնել թափառող մոլորակը, որը երբևէ «առևանգվել» է Արևի ձգողականության կողմից և այժմ գտնվում է Արեգակնային համակարգի ծայրամասում:

Այդպիսի մոլորակի գոյությունը կարող է բացատրել նաև այն, թե ինչու են Կոյպերի գոտում (Նեպտունի ուղեծրից դուրս գտնվող տիեզերք) գտնվող որոշ երկնային մարմիններ շարժվում արտասովոր հետագծով: Որոշ տրանսնեպտունյան մարմինների ուղեծրերը խիստ ձգված են, մյուսներինը՝ արևուղու հարթության նկատմամբ առավել կռացած: Ընդ որում՝ մարմինները հիմնականում խմբավորված են մեկ ուղղությամբ:

2016թ. հրապարակված հոդվածում աստղագետների խումբն առաջ է քաշել 9-րդ մոլորակի գոյության մասին հիպոթեզ: Այն Երկրի 5-15 չափի մարմին է, գտնվում է Արևից 300-1000 աստղագիտական միավոր հեռավորության վրա: Եվ հենց իններորդ մոլորակի ձգողականության ազդեցությունը կարող է փոխել տրանսնեպտունյան մարմինների ուղեծրերը:

Սակայն Շտոլցի և Անվինի հիպոթեզն ավելի առանձնահատուկ է և բացատրում է այն փաստը, թե ինչու մինչ օրս չի հաջողվել հանելուկային մոլորակը դիտել աստղադիտակով: Եվ միկրոոսպնյակավորումը, և ուղեծրերի անոմալիաները կարող են պայմանավորված լինել այսպես կոչված առաջնային սև խոռոչով: Ի տարբերություն զանգվածեղ սև խոռոչների, որոնք ձևավորվում են աստղի կոլլապսի արդյունքում, առաջնային խոռոչներն առաջացել են Տիեզերքի գոյության նախնական փուլերում՝ տաք պլազմայից:

Սև խոռոչի իրական չափն՝ ըստ գիտնականների (A4 թղթի վրա) / ©Jakub Scholtz and James Unwin

Առաջնային սև խոռոչները կարող են մանր լինել: Անվինի և Շտոլցի հաշվարկներով՝ նման մարմինը կարող է Երկրից 5 անգամ ծանր լինել, ունենալ 4,5 սմ շառավիղ: Այդպիսի առաջնային խոռոչի ճառագայթումն աննշան է, սակայն նրա շուրջը կարող է գոյություն ունենալ մութ մատերիայի մի քանի աստղագիտական միավոր ունեցող հալո (սկավառակ): Մութ մատերիայի շատ նմուշների ենթադրությամբ նրա մասնիկները գամմա-դիապազոնում երբեմն փոխադարձաբար անիհիլացնում են բռնկմամբ: Հոդվածի հեղինակների կարծիքով` միակ տարբերակն ապացուցելու, որ Արեգակնային համակարգի ծայրամասում իններորդ մոլորակի փոխարեն մանր սև խոռոչ է, հենց գամմա-ճառագայթման շարժվող աղբյուրի հայտնաբերումն է:

Բացի այդ, գիտնականները նմանատիպ 21 երևույթ հայտնաբերել են տարօրինակ առկայծող Տաբբի աստղի մոտ և առաջին անգամ արձանագրել, թե ինչպես է սև խոռոչը կործանել աստղին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021