Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է Ռոմա

Հայ ֆուտբոլիստն իտալական ակումբ է տեղափոխվելու վարձակալությամբ՝ պարտադիր գնման հնարավորությամբ, որը կարող է իրականացվել խաղաշրջանում 25 խաղ անցկացնելուց հետո:

Հենրիխ Մխիթարյանը և հռոմեական ակումբի սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչին գիշերը շտապ բանակցություններ են ունեցել, ինչից հետո «Արսենալի» ու «Ռոմայի» միջև գործարքը կայացել է:

Հաղորդվում է, որ Մխիթարյանն արդեն Հռոմում է: Նա Իտալիայի մայրաքաղաքում «Ռոմայի» համար բուժզննում է անցնելու:

Հայ ֆուտբոլիստն իտալական ակումբ է տեղափոխվելու վարձակալությամբ՝ պարտադիր գնման հնարավորությամբ, որը կարող է իրականացվել խաղաշրջանում 25 խաղ անցկացնելուց հետո:

Մխիթարյանն արդեն Հռոմում է / ©signoraingiallorosso

Հենրիխը 2018թ. հունվարից է հանդես գալիս «Արսենալում»: Դրանից առաջ «Մանչեսթեր Յունայթեդում» էր: Լոնդոնյան ակումբում Մխիթարյանն ընդհանուր առմամբ 59 հանդիպման է մասնակցել, 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն Անգլիայի Պրեմիեր լիգայում «Արսենալի» 4 խաղից 3-ին է մասնակցել, ընդ որում՝ միայն մեկում է մեկնարկային րոպեներից մտել դաշտ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021