Էրդողանը մտահոգ է. իսկ եթե Ռուսաստանը որոշի չեղարկե՞լ Մոսկվայի պայմանագիրը

Պայմանագրի գործողության դադարեցումը կարող է ազդել գործող սահմանների վրա: Իրադարձությունների այդպիսի զարգացումը բացառելու նպատակով Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ նախաձեռնել է «Ձմեռ-2021» զորավարժությունները, որոնք հարձակողական բնույթ են կրում:

Տելեգրամյան ալիքի տեղեկություններով` Թուրքիան Ադրբեջանին ռազմական նոր գործողությունների է դրդում, որպեսզի մարտական գործողությունները տեղափոխի Նախիջևան և իր ուժերն այնտեղ տեղակայելու հնարավորություն ստանա:

Նշվում է, որ Էրդողանը մտահոգ է. իսկ եթե Ռուսաստանը որոշի չեղարկել Մոսկվայի համաձայնագիրը՞, որի գործողության ժամկետն այս տարի է ավարտվում: Պայմանագիրը ստորագրվել է 1921թ. մարտի 16-ին` ՌԽՖՍՀ-ի և քեմալական Թուրքիայի միջև: Դրանով հստակեցվել են Թուրքիայի հյուսիս-արևելյան սահմանները:

Համարվում է, որ Ռուսաստանը լիովին կարող է վերանայել 100 տարի առաջ կայացված աշխարհաքաղաքական որոշումը, քանի որ Թուրքիան ներկայումս հակառուսական արշավ է իրականացնում: Էրդողանը հասկանում է, որ պայմանագիրը ներկայումս իր համար քաղաքական բեռ է դարձել և կարող է լրջորեն ազդել նրա քաղաքականության վրա` հարկադրելով գործել ավելի կաշկանդված:

Պայմանագրի գործողության դադարեցումը կարող է ազդել ներկայիս սահմանների վրա: Իրադարձությունների այդպիսի զարգացումը բացառելու նպատակով Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ նախաձեռնել է «Ձմեռ-2021» զորավարժությունները, որոնք հարձակողական բնույթ են կրում:

Այդ զորավարժությունները փաստացի հանդիսանում են Թուրքիայի ԶՈՒ 3-րդ դաշտային բանակի օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներ, որը կոչված է Հայաստանի հետ սահմանի և Արևելյան Անատոլիայի (Արևմտյան Հայաստան) պաշտպանությանը: Գործողություններն իրականացվելու են փետրվարի սկզբին` ցածր ջերմաստիճանի և ձյան հաստ շերտի պայմաններում: Ինչպես գիտենք` մինչև մարտ ամիսը տարածաշրջանում եղանակային պայմաններն այդպիսին են լինելու:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021