Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել. ասում են` նախագիծ է շրջանառվում

Հնարավոր է համարվում, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցվեն, ըստ որոնց` Ազգային ժողովը կարողանա ինքնալուծարվել և գնալ արտահերթ ընտրությունների` առանց վարչապետի հրաժարականի:

Տեղեկություն է տարածվել, որ ՀՀ Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցությունում Սահմանադրական փոփոխությունների նախագիծ է շրջանառվում, ըստ որի` հնարավոր կլինի ԱԺ-ն ցրել (ինքնալուծարել) առանց վարչապետի հրաժարականի: Ներկայումս գործող կարգավորմամբ Ազգային ժողովը կարող է լուծարվել վարչապետի հրաժարականի և 2 անգամ նոր վարչապետ չընտրելու պարագայում:

Նախատեսվում է, որ, ըստ տեղեկությունների, 92-րդ հոդվածում կկատարվի լրացում, որի համաձայն` Ազգային ժողովը կկարողանա արտահերթ նիստ հրավիրել և պատգամավորների թվի երեք հինգերորդի որոշմամբ ԱԺ-ի արձակվելու մասին որոշում ընդունել:

Գործող կարգավորմամբ` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունն անցկացվում է ոչ շուտ, քան երեսուն, և ոչ ուշ, քան քառասունհինգ օր հետո: Հնարավոր է համարվում` ամրագրվի, որ ԱԺ արտահերթ ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի արձակվելուց ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան հիսունհինգ օր հետո:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման հարցով խորհրդակցություններ սկսելու մասին: Ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, չեն ընդունել Փաշինյանի առաջարկը` պահանջելով նրա հրաժարականը: Սակայն այդ դեպքում հնարավոր կլինել ԱԺ-ում ընտրել նոր վարչապետ` առանց ԱԺ-ի կազմի փոփոխության:

Ընդդիմադիր ուժերը մտահոգություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանի` վարչապետի պաշտոնում գործելու դեպքում հնարավոր է` ընտրությունները կեղծվեն, սակայն հասարակական լայն զանգվածները և իշխող քաղաքական ուժը հիշեցնում է, որ ընդդիմադիր ուժերն են նախկինում բազմիցս կեղծել ընտրությունները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021