Թուրք-իրանական սկանդալ է հասունանում. Զարիֆը նախազգուշացնում է Էրդողանին

Իրանի ԱԳ նախարարը դիվանագիտական ապտակ է հասցրել Թուրքիայի նախագահին՝ նշելով. «Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվում նրա ասածները վերաբերում են Իրանական հայրենիքից բռնի ուժով առանձնացված այն տարածքներին, որոնք գտնվում են Արաքսից հյուսիս»:

Իրանի Արտաքին գործերի նախարարն անդրադարձել է Թուրքիայի նախագահի՝ Բաքվում զորահանդեսի ժամանակ արած հայտարարություններին: Ջավադ Զարիֆն Էրդողանին նախազգուշացրել է. «ՄԵՐ սիրելի Ադրբեջանի մասին ՈՉ ՈՔ իրավունք չունի խոսել»: Ի՞նչ նկատի ունի:

Այսպես, Զարիֆի խոսքով՝ Էրդողանին չեն տեղեկացրել, որ Բաքվում նրա ասածները վերաբերում են «Իրանական հայրենիքից բռնի ուժով առանձնացված այն տարածքներին, որոնք գտնվում են Արաքսից հյուսիս»:

Իրանի արտգործնախարարի գրառումը՝ ուղղված Էրդողանին:

Իրանի արտգործնախարարը, միևնույն ժամանակ, ընդգծել է, որ Էրդողանն իր խոսքով տապալում է Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը: Իրանն ակնհայտորեն դժգոհ է Ադրբեջանում Թուրքիայի ակտիվությունից և տարածքային նվաճումներն Անկարային վերագրելու հանգամանքից:

Հիշեցնենք, որ Բաքվում կայացած զորահանդեսի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ միասին լուծեցին 30-ամյա հակամարտությունը, միասին վերականգնեցին «իրենց պատմական արդարությունը»: Էրդողանը նաև նշել է՝ «Պայքարը դեռ չի ավարտվել», իր խոսքում հիշատակել են բոլոր տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին: Ալիևն իր հերթին որպես Ադրբեջանի պատմական տարածք անվանեց Թավրիզը:

Ստացվում է՝ հասունանում է թուրք-իրանական նոր սկանդալ, որն ուղղակիորեն բախվում է Հայաստանի և Արցախի տարածքներում անվտանգության հարցին: Իրանն այս պատասխան հայտարարությամբ Թուրքիային նախազգուշացնում է, որ Ադրբեջանի և Արաքսից հյուսիսի ընկած մյուս տարածքների նկատմամբ Իրանն ավելի շատ իրավունքներ ունի և թույլ չի տալու դրանց նկատմամբ թուրքական վերահսկողության հաստատում:

Հավելենք, որ իրանական բանակի ստորաբաժանումները, որոնք մեծ քանակությամբ հաստատվել էին Արաքս գետի եզերքով՝ Նախիջևանից մինչև Կասպից ծովի ափերը, մինչ օրս դեռ տեղում են՝ պատրաստ՝ թույլ չտալու «տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններ և պահպանելու սեփական սահմանների անվտանգությունը»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021