Հայկական կողմից բանակցողները վերջնաժամկետ են ներկայացրել ադրբեջանցիներին (upd.)

Նշվում է, որ եթե ժամկետը լրանալուն պես նրանք չնահանջեն, ՀՀ զինված ուժերը պատրաստվում են ուժ կիրառել։

Հաղորդվում է, որ հայկական կողմից բանակցողները վերջնաժամկետ են ներկայացրել ադրբեջանցիներին՝ Սև լճի տարածքը լքելու համար: Նշվում է, որ եթե ժամկետը լրանալուն պես նրանք չնահանջեն, ՀՀ զինված ուժերը պատրաստվում են ուժ կիրառել։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Սև լճի տարածքում իրավիճակը չի փոխվել. լիճը գտնվում է թշնամու վերահսկողության տակ: Ժամը 12-ին նախատեսված բանակցությունները շարունակվում են: Միևնույն ժամանակ` Կառավարությունում ընթանում Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը:

Հաղորդվում է, որ բանակցություններին մասնակցում են առաջին և չորրորդ բանակային կորպուսների հրամանատարները: Նշվում է, որ մարզպետը, ԱԱԾ և ՊՆ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ներկա չեն։

UPD 1. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի նիստի ընթացքում կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի հրահրած սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը՝ ՀԱՊԿ մասնակից պետություններին իրավիճակի մասին տեղեկություններ փոխանցելու նպատակով:

Բիյագովը նշել է, որ Ադրբեջանի իրականացրած սադրանքը ուղղակի ոտնձգություն է ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ և լրջագույն սպառնալիք տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը:

Նա ընդգծել է նաև, որ հնարավորինս արագ և ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

UPD 2. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի ՊԿ Վաղարշակ Հարությունյանի և Արտաքին գործերի նախարարի ՊԿ Արա Այվազյանի հետ:

Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը ուշադիր հետևում է իրավիճակի զարգացմանը Սյունիքում և անհրաժեշտության դեպքում ձեռնարկվելու են Կազմակերպության պայմանագրով և կանոնադրությամբ սահմանված գործողությունները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021