Հայաստանը պետք է ռազմական նոր դաշինք կնքի Ռուսաստանի հետ, որպեսզի խաղաղապահները պաշտպանեն ոչ միայն Արցախը, այլև` Հայաստանը. Լեպեխին

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենի խոսքով` հայկական կողմը դեռ պատերազմի ժամանակ կարող էր պնդել 102-րդ ռազմաբազայի ուժերի տեղափոխում Սյունիք, սակայն դա չի արել` «շրջագայությունների մեկնելով Արևմուտք»: Սակայն Արցախի անվտանգության երաշխավորն այժմ Մոսկվան է, որը, նրա պնդմամբ, տարեկան 10 մլրդ եվրո է ծախսելու այդ նպատակով:

ԵԱՏՄ ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինի համոզմամբ` Լեռնային Ղարաբաղը (Արցախ) Հայաստանի իշխանությունների կողմից փաստացի բախտի քմահաճույքին են մատնված, այդ պատճառով այնտեղ խաղաղության երաշխավորն առաջիկա տարիներին ռուս խաղաղապահներն են լինելու: Լեպեխինն անդրադարձել է նաև Արցախի անվտանգության ապահովման համար ծախսվող միջոցներին` նշելով, որ Մոսկվան այդ նպատակով տարեկան մոտ 10 մլրդ եվրո է ծախսելու:

Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի` օրերս արած հայտարարության մասին («սահմանային միջադեպ»)` քաղաքագետը նշում է, որ հայկական կողմը պետք է ոչ թե ՀԱՊԿ-ին դիմեր, այլ` անմիջապես Ռուսաստանին, որի «ձեռքերը շղթայված են հավաքական պայմանագրով»: Նրա համոզմամբ` Հայաստանը պետք է ռազմական նոր դաշինք կնքի Ռուսաստանի հետ, եթե ցանկանում է, որպեսզի ռուս խաղաղապահներն արդյունավետ կերպով պաշտպանեն ոչ միայն Արցախը, այլև` Հայաստանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի` քննարկվում է Սյունիքում ռուսական 102-րդ բազայի ռազմակայանի տեղակայման հարցը, Լեպեխինը պնդում է, թե դա առաջին հերթին Հայաստանին է անհրաժեշտ: Երևանը, նրա խոսքով, կարող էր պատերազմի ժամանակ պնդել ռազմաբազայի ուժերի տեղափոխում Սյունիք, սակայն դա չի արել` «շրջագայությունների մեկնելով Արևմուտք»:

Մինչդեռ Ռուսաստանը, Լեպեխինի գնահատմամբ, ի տարբերություն Եվրամիության, որն ընդամենը 1,5 մլրդ եվրո է պատրաստվում հատկացնել Հայաստանին, Արցախի անվտանգության ապահովման համար տարեկան 10 մլրդ եվրո է ծախսելու: Սակայն դա, դժգոհում է քաղաքագետը, հայկական մամուլում չի բարձրաձայնվում:

Խոսելով թուրք-ադրբեջանական հարաբերությունների մասին` ԵԱՏՄ ինստիտուտի տնօրենն ընդգծում է, որ Ադրբեջանը դառնում է Թուրքիայի արբանյակը, Կովկասի, ապա և` Միջին Ասիայի և ռուսական Պովոլժյեի նկատմամբ թուրքական էքսպանսիայի իրագործման գործիքը: Եվ Հայաստանը, նրա խոսքով, ստիպված է դիմակայել ոչ միայն 10 մլն-անոց Ադրբեջանին, այլև` 80 մլն-անոց Թուրքիային:

Հայկական բանակում ժամկետային զինծառայության ժամկետի կրճատման վերաբերյալ ՀՀ իշխանությունների մտադրության մասին հարցին ի պատասխան` Լեպեխինը նշել է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթած ուժի օգտին են քվեարկել արևմտամետ լրատվականների կողմից «մշակված» երիտասարդներ, որոնց համար «այֆոնն ու երևանյան սրճարաններում ժամանցն ավելի կարևոր է, քան` հայկական պետականությունը»: Այդ պատճառով, ինչպես պնդում է, երիտասարդները չեն ցանկանում կռվել հանուն իրենց երկրի:

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանին ապագան, քաղաքագետի կարծիքով, «մշուշոտ է»: Նրա խոսքով` իրական քաղաքական մրցակցություն նոր Ազգային ժողովում ապահովված չէ: Իշխանությունը, ինչպես շեշտում է Լեպեխինը, կենտրոնացած է ազգային և ինքնիշխան զարգացման իրական ծրագիր չունեցող ուժի ձեռքին:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021