17-ամյա դպրոցականը NASA-յում փորձաշրջանի 3-րդ օրը նոր մոլորակ է հայտնաբերել

Արտաարեգակնային TOI 1338b մոլորակը Երկրից 7 անգամ մեծ է, պտտվում է 2 աստղերի շուրջ: NASA-յի աշխատակիցները ստուգել են և հաստատել, որ այն իսկապես էկզոմոլորակ է:

Հունվարի 7-ին NASA-ն հայտարարել է TOI 1338b նոր մոլորակի հայտնաբերման մասին: Այն գտնվում է Երկրից 1300 լուսային տարվա հեռավորության վրա և պտտվում է միաժամանակ 2 աստղի շուրջ: Բայց արտասովորը ոչ թե դա էր, այլ մոլորակի հայտնաբերումը տասներորդ դասարանցի Վոլֆ Կուկերի օգնությամբ:

2019թ. ամռանը 17-ամյա պատանին ստացել է NASA-յում երկամսյա փորձաշրջան անցնելու հրավեր: Հունիսին նա Նյու Յորքից մեկնել է Գոդդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոն: Առաջին հանձնարարությունը եղել է TESS աստղադիտակով էկզոմոլորակի (արտաարեգակնային մոլորակ) որոնման առաքելության շրջանակներում աստղերի պայծառության փոփոխության դիտարկումը:

NASA-ն ունի TESS Planet Huners նախագիծ, որի շրջանակներում կամավորներն աջակցում են գիտնականներին՝ հայտնաբերելու նոր մոլորակներ: Փորձաշրջանի առաջին օրերին Կուկերն ուսումնասիրել է կամավորների տվյալները երկու աստղերի վերաբերյալ և նրանց ուղեծրում նկատել տարօրինակ ստվեր: Սկզբում պատանին մտածել է, թե աստղային խավարում է, բայց պարզվել է, որ մոլորակ է: Դա Վոլֆի փորձաշրջանի երրորդ օրն էր NASA-յում:

NASA-յի աշխատակիցները ստուգել են և հաստատել Կուկերի գտածոն: Գիտնական Վեսելին Կոստովը նշել է, որ դա այն ազդանշանների տեսակին է պատկանում, որոնց հետ ալգորիթմների խնդիրներ են ծագում. մարդու աչքը չափազանց լավ է գտնում նման երևույթները:

NASA-յի իլյուստրացիա / ©tjournal.ru

Կուկերը լրագրողների հետ զրույցում իր հայտնագործությունը համեմատել է «Աստղային պատերազմների» հետ: Նա հաստատել է, որ հայտնաբերել է 2 աստղի շուրջ պտտվող մոլորակ: Նրանցից մեկն արևից 10%-ով մեծ է: Կուկերը համեմատական է անցկացրել Լյուկ (Սկայուեքեր) Տատուինի հարազատ աշխարհի հետ. յուրաքանչյուր մայրամուտի ժամանակ երկու աստղ է հայտնվում:

17-ամյա պատանին պատմել է, որ դեռ չի որոշել՝ ինչով կզբաղվի դպրոցից հետո, բայց ծրագրերի մեջ է մտնում ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ուսումնասիրությունը: Կուկերը նախատեսում է ընդունվել Սթենֆորդ, Պրինսթոն կամ Մասաչուսեթսի համալսարան:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021