Օր 11. Արցախը շարունակում է դիմակայել թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերին. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը շուտով կհրապարակվի:

23:20 Արցախի նախագահի խոսնակն ուշագրավ գրառում է արել. «Երբ մեր տանկերին դրոշներով ու մեծ ոգևորությամբ դիմավորում է ադրբեջանական շփոթված զորքը»։

22:00 «Հարավում աղբը գրեթե ամբողջությամբ մաքրված է». Վահրամ Պողոսյան:

20:25 Արծրուն Հովհաննիսյանը հաղորդում է, որ Շուշին կրկին թիրախավորվել է հակառակորդի կողմից։ «Հասկացեք, ձեր փախչող զորքի խայտառակության համար խաղաղ բնակիչները մեղավոր չեն». նշել է ՊՆ ներկայացուցիչը։ Հաղորդվում է նաև Ստեփանակերտում հնչած պայթյունների մասին:

19:47 ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 8-ին Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում նախատեսված չէ. տարածվող լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Նրա խոսքով՝ չի կարող լինել այնպիսի իրավիճակ, որ մեկ ձեռքով բանակցություններ վարվեն, իսկ մյուս ձեռքով՝ ռազմական գործողություններ Արցախի և Հայաստանի դեմ:

17:19 Արցախի Պաշտպանության բանակը հակառակորդին հասցրած հարվածի ու փախուստի մատնելու նոր տեսանյութ է հրապարակել:

Հակառակորդի փախուստը / © Արցախի ՊԲ

16:10 «Անգամ այս հաղթական պահերին էլ չպետք է թուլացնել զգոնությունը, պետք է շարունակել գործել սթափ ու հստակ՝ որպես նպատակ մեր ազգային ձգտումների իրականացումն ունենալով». Արայիկ Հարությունյանը նոր հայտարարություն է արել:

13:22 Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ նավթամթերքի բազայի կողքին հակառակորդի զորանոցն էր. «Զորանոցում ունեն մոտ 200 զոհ։ Ոչ մի գրամ սրանց համար իրենց զորքը արժեք չունի». նշում է Հովհաննիսյանը:

13:17 Արցախի Պաշտպանության բանակը փայլուն գործողությունների արդյունքում ադրբեջանական բանակի համար կենսական կարևորության նավթամթերքի հերթական մեծ պահեստն է ոչնչացրել. նոր տեսանյութ է հրապարակվել:

Խոշոր պահեստի ոչնչացումը / © ԶԻՆՈՒԺ MEDIA

12:35 Թշնամու գրեթե կազմալուծված զորամիավորումները խուճապից կորցրել են իրավիճակի կառավարումը և կրակում են միմյանց վրա. Վահրամ Պողոսյան:

11:19 «Հակառակորդի հերթական վառելիքաքսուքային խոշոր բազան օդ հանվեց․․․ շարունակելի». նշել է Շուշան Ստեփանյանը:

10:35 «Հակառակորդի մուտքը դժոխք». Շուշան Ստեփանյանը դիպուկ հարվածների ու հակառակորդի առաջխաղացման անփառունակ ելքի լուսանկարներն է հրապարակել:

«…և այսպես շարունակ: Վստահեցնում ենք, որ տեսագրությունն առկա է։ Այն կհրապարակվի համապատասխան պահին»։

10:00 Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում հակառակորդը փորձել է առաջանալ և ամրանալ հարավարևելյան ուղղությամբ (Ջեբրայիլ չհասած), սակայն հայկական զինված ուժերի հրթիռահրետանային դիպուկ կրակով ադրբեջանական ստորաբաժանումները խոցվել են։

Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի։ Հաղորդվում է, որ առկա է համապատասխան տեսագրությունը:

Հայկական ստորաբաժանումների դիպուկ կրակով քիչ առաջ հարավարևելյան ուղղությամբ խոցվել է հակառակորդի վառելաքսուքային պահպանման խոշոր բազա։ Տեսանյութը՝ շուտով։ Ճակատի տարբեր ուղղություններում ստեղծվել են հնարավորություններ հաջողությունները զարգացնելու համար։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021