Օր 20. Հակառակորդը հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ։

23:45 Ադրբեջանական կողմի կրակից, ըստ ճշտված տվյալների, Շոշ գյուղում վիրավորվել է 3 խաղաղ բնակիչ, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել զոհի մասին:

22:16 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ:

Ելույթ՝ հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ © Նիկոլ Փաշինյան

22:10 Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվում է:

18:30 Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ ամեն րոպե համառ ու ծանր մարտերը շարունակվում են։ «Ամեն րոպե պատմություն է կերտվում, մեր գոյության իրավունքի պատմությունը։ Այլ ելք չկա, պիտի հաղթենք»։

16:16 Արցախի նախագահն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։ Քննարկել են ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

15:00 ՀՀ ՊՆ-ն իրանական կողմին ևս մեկ անգամ ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ գործողությունների` Իրանի հետ սահմանից անվտանգ հեռավորության վրա տեղափոխելու անհրաժեշտությունը:

Արցախի պաշտպանության բանակի անունից ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդին փոխանցվել է, որ նշված հատվածում իրավիճակի անփոփոխ մնալու դեպքում ՊԲ-ն իրեն իրավունք է վերապահում կործանիչ հարվածներ հասցնել տվյալ հատվածում գտնվող Ադրբեջանի զինված ուժերին, որի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

15:22 ՀՀ պաշտպանության նախարարությունը կրկին վերահաստատել է, որ ՀՀ ԶՈՒ և Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները պատրաստ են պահպանել հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված հումանիտար հրադադարի պայմանները, ինչպես նաև կիրառել հրադադարի ռեժիմի դիտարկման համաձայնեցված կարգավորումները:

14:20 Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախիջևանի Օրդուբադ շրջանի ուղղությամբ որևէ հրթիռ չի արձակվել: Շուշան Ստեփանյանի խոսքով՝ սա ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության հերթական սուտն է, որը նպատակ է հետապնդում ընդլայնելու հակամարտության աշխարհագրությունը։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե Արցախի Ղուբաթլուի (Որոտան) տարածքից հրթիռ է արձակվել Օրդուբադի (Նախիջևան) ուղղությամբ:

11:42 Կոռնիձորի Արոն պատմում է. «Արցախի հարավ արևելյան ուղղությամբ այսօր լուսադեմին փառահեղ հաղթանակ տարավ կամավորականների 16-րդ վաշտը (Կոռնիձոր ջոկատ) թուրք թշնամին լիովին ջախջախվեց, ոչ թե ետ շպրտվեց, այլ տեղում մնացին հարյուրավոր լեշեր։ Թշնամին մի քանի ժամ հայկական ուժերի վրա կիառելով հազար ու մի տեսակ արգելված հրթիռա֊հրետանային զինատեսակներ՝ ի վերջո ոչնչացվեց ամբողջությամբ։ Հայկական կողմը կիրառեց տակտիկական հնարքներ, թշնամին հայոց լեռներում հիշեց հոր հարսանիքը՝ Կոռնիձորի արծիվների հնչեցրած սիմֆոնիաների տակ։ Միակ անհանգստացնողը թուրքի անտեր ու պիղծ լեշերն են»։

11:21 Թշնամական ուժերի հարձակման կասեցումն ու ոչնչացումը. Պաշտպանության բանակը նոր տեսանյութ է հրապարակել:

Թշնամական ուժերի հարձակման կասեցումն ու ոչնչացումը / © Արցախի ՊԲ

10:30 ՊՆ ներկայացուցիչը հայտնում է, որ հյուսիսային ուղղությամբ համառ մարտերը շարունակվում են, մեր զորքերը կիրառում են շատ գրագետ մարտավարություն: Հերթական համառ գրոհը հետ է մղելիս մեր զորքերի հարվածներից հակառակորդի հետևակը դիմել է փախուստի:

9:03 Արծրուն Հովհաննիսյանի հաղորդմամբ՝ վաղ առավոտյան հակառակորդը մոտ մեկ ժամ ինտենսիվ հրետակոծությունից հետո հյուսիսային ուղղությամբ լայնածավալ հարձակում է սկսել։

ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ մի քանի անգամ հարձակվող ալիքներով փորձել են գրավել մեր դիրքերը, սակայն հայ ռազմիկների քաջության ու հմտության շնորհիվ հետ են շպրտվել՝ կրելով զգալի մեծ կորուստներ։

ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն էլ հաղորդել է, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածությունը: Առանձին հատվածներում տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են հրետանային մարտերը:

Խախտելով հումանիտար հրադադարը, առավոտյան հյուսիսային ուղղությամբ հակառակորդը վերսկսել է հարձակողական գործողությունները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021