Օր 21. Հաղթանակը հեշտ չի տրվելու. այն ծանր է ու կախված է յուրաքանչյուրիցս. Արծրուն Հովհաննիսյան. ԹԱՐՄԱՑՎՈՂ

Լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

0:20 Առաջնագծում իրավիճակը խաղաղվեց. Վահրամ Պողոսյան:

23:56 Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել է, որ Ադրբեջանի կողմից մարդասիրական զինադադարի ռեժիմի պահպանման դեպքում Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է շրջափակման մեջ գտնվող ադրբեջանական զորքերին մարդասիրական միջանցք տրամադրել:

22:21 Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:

ՀՀ ԱԳՆ հաղորդմամբ՝ որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ի արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:

22:05 Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնել է, որ մինչ այս պահը մարզում խոցվել է 18 ԱԹՍ՝ Վարդենիսի, Մարտունու և Գավառի տարածաշրջանում:

22:02 Հարավային ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած լայնածավալ գրոհը հետ է շպրտվել. Արծրուն Հովհաննիսյան:

19:10 Արցախի նախագահը հայտարարել է, որ այսօր պաշտպանական բնագծի գրեթե ողջ երկայնքով ռազմական գործողությունները ինտենսիվ կերպով շարունակվել են: Հատկապես ծանր է եղել հարավային ուղղությամբ: Արայիկ Հարությունյանի հաղորդմամբ՝ Պաշտպանության բանակը փայլուն է իրականացնում իր առջև դրված մարտական խնդիրը՝ թշնամուն հասցնելով կենդանի ուժի և զինտեխնիկայի զգալի կորուստներ:

18:30 ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը հայտնել է, որ աշխատանքներ են տարվում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Վաշինգտոն նախապատրաստելու ուղղությամբ:

18:15 Այսօր ժամը 16:30-17:45-ի հատվածում ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ օդային տարածքում խոցել են հակառակորդի 3 ԱԹՍ, ևս մեկը ոչնչացվել է Արցախի երկնքում. Շուշան Ստեփանյան:

15:22 Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը նշել է, որ Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը և դաշտերում է թողնում բազմաթիվ դիակներ՝ ստեղծելով սանիտարական վտանգներ:

12:30 Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը, թե, իբր, հոկտեմբերի 17-ին խոցել են հայկական կողմին պատկանող Սու-25 ինքնաթիռ, հերթական ապատեղեկատվությունն է. հայտնում է Շուշան Ստեփանյանը:

10:51 Պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի Գյանջա քաղաքում տեղակայված լեգիտիմ ռազմական նշանակետերի ցանկը.

— ՊՆ ՌՕՈւ ռազմաօդային բազա, ուղղաթիռային ավիաէսկադրիլիա,
— ԶՈՒ ԳՇ մոտոհրաձգային բրիգադի ՄՏՎ,
— ՆԶ առանձնահատուկ նշանակության բրիգադ,
— ՊՆ մարտական կառավարման կենտրոն,
— ԶՈՒ ԳՇ ռադիոտեխնիկական գումարտակ,
— ՊՆ կենտրոնական ենթակայության վառելիքաքսուկային նյութերի բազա,
— Պաշտպանական արդյունաբերության նախարարության մեքենաշինական գործարան, ավիացիոն վերանորոգման գործարան և հրետանու սպառազինության վերանորոգման գործարան:

10:14 Գիշերային հրթիռակոծության հետևանքները. Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ է հրապարակել:

Գիշերային հրթիռակոծության հետևանքները / © Արցախի ՊԲ

9:20 Banak.info-ի Դավիթ Թորոսյանը հայտնում է, որ առավոտյան ժամը 4-ից հրթիռակոծվում է մայրաքաղաք Ստեփանակերտը: Նրա խոսքով՝ մինչև հիմա հնչում է օդային տագնապի ազդանշանը։

8:50 Պաշտպանության բանակի հաղորդմամբ՝ լուսադեմին թշնամական ուժերը, հերթական անգամ խախտելով հումանիտար հրադադարը, վերսկսել են հրթիռահրետանային հարվածները խաղաղ բնակավայրերի ուղղությամբ: Առավել ինտենսիվ հարվածներ են հասցվել Ստեփանակերտի և Շուշիի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

8:40 Արծրուն Հովհաննիսյանը կոչ է արել վեր կենալ և քայլ անել մեր գոյության պատերազմի համար։ «18-25 տարեկան զինվորներն ու սպաները արդեն 20 օր բոլորիս համար արհամարհում են մահը, արժանի լինենք նրանց»։

8:30 ՊՆ ներկայացուցչի խոսքով՝ երեկ Շուշիին ու Ստեփանակերտին ավելի հզոր միջոցներով են հարվածել:

2:10 ՀՀ հակաօդային պաշտպանական համակարգերի կողմից արձանագրվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թռիչքներ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Խնածախ, Արծվանիկ, Դավիթ Բեկ բնակավայրերի ուղղությամբ, որի ժամանակ նաև հարվածներ են հասցվել տեղում ՀՀ ԶՈՒ ենթակառուցվածքների ուղղությամբ՝ վնասելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

2:00 ՀՀ օդային տարածքում ՀՀ ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումները խոցել են հակառակորդի երկու ԱԹՍ։

1:00 Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021