ԵԽԽՎ-ում ռուսներն ու սերբերը դեմ և ձեռնպահ են քվեարկել գերիների հարցն օրակարգում ներառելուն

Հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, թուրքերից ու ադրբեջանցիներից բացի, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության մի քանի անդամներ, ինչպես նաև Սերբիայի ներկայացուցիչներից մի քանիսը: Ռուսական պատվիրակության մյուս անդամները ձեռնպահ են քվեարկել:

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցն ընդգրկվեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի օրակարգում. հարցը կքննարկվի ապրիլի 20-ին` ԵԽԽՎ լիագումար նիստում: Օրակարգում հարցի ներառմանը կողմ է արտահայտվել 93 պատգամավոր, դեմ` 21, ձեռնպահ` 18:

Քվեարկության արդյունքներին անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը` նշելով, որ հայ գերիների ու տեղահանված անձանց հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում ներառելուն, թուրքերից ու ադրբեջանցիներից բացի, դեմ են քվեարկել նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի պատվիրակության մի քանի անդամները, ինչպես նաև Սերբիայի ներկայացուցիչներից մի քանիսը:

Ռուսական պատվիրակության մյուս անդամները, Բաբաջանյանի հաղորդմամբ, ձեռնպահ են քվեարկել: Որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավորի նաև հիշեցրել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի, այդ թվում` գերիների վերադարձի վերաբերյալ 8-րդ կետի իրագործումը հենց Ռուսաստանի միջազգային հեղինակության հարցն է:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021