Արցախում հետաքննում են, թե ադրբեջանցիների համար ով է «ճանապարհ բացել» պատերազմի ժամանակ

Պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը հեշտացնելու համար նախապես ճանապարհ հարթելու, Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից մարտական դիրքերը լքելը կազմակերպելու ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ Քննչական կոմիտեն հետաքննություն է իրականացնում:

Արցախի Քննչական կոմիտեում հետաքննվում է փետրվար ամսին հարուցված քրեական գործը` Քրեական օրենսգրքի 1-ին մասի 301-րդ հոդվածով:

Արցախի գլխավոր դատախազության հաղորդմամբ` քրեական գործը հարուցվել էր հաղորդմամբ ներկայացված` 2020թ․ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումը հեշտացնելու համար նախապես ճանապարհ հարթելու, Արցախի սահմանների պաշտպանությունն իրականացնող անձանց կողմից մարտական դիրքերը լքելը կազմակերպելու ենթադրյալ հանցավոր արարքների կապակցությամբ:

Նշվում է, որ քրեական գործի շրջանակներում ներկայումս աշխատանքներ են տարվում պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի շարժը և ճանապարհը հստակեցնելու, Պաշտպանության բանակի` մարտական գործողություններին ներգրավված զինծառայողներին ու աշխարհազորայիններին, նրանց հրամանատարներին պարզելու, մարտական դիրքերը թողնելու հրաման տալու կամ այլ տարբերակով այդ գործողությանը դրդելու հնարավոր դեպքերը հայտնաբերելու ուղղությամբ:

Դատախազության հաղորդմամբ` նախաքննական մարմինը ներկայումս սպասում է պետական տարբեր մարմիններին ուղղված հարցումների պատասխաններին: Սպասվում է, որ այդ պատասխանները ստանալուց հետո կկատարվեն բազմաթիվ հարցաքննություններ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021