Ստեփանակերտի օդանավակայանը պատրաստվում է շահագործման

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը դժվարացել է վերագործարկման հնարավոր ժամկետներ նշել, բայց վստահեցրել է, որ շահագործման դեպքում Ստեփանակերտ-Մոսկվա քաղաքացիական թռիչքների իրականացումը տեխնիկական հարց է:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը հայտնել է, որ ռուս խաղաղապահներն Արցախում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացնում, ավաններ են կառուցում: Շինաշխատանքները մեծ թափով ընթանում են նաև Ստեփանակերտի օդանավակայանի հարակից տարածքում:

Բեգլարյանը նշել է, որ մեծ ծավալի շինարարություն արդեն իրականացվել է, և օդանավակայանը պատրաստվում է շահագործման: Նախատեսվում է, որ օդանավակայանից կիրականացվեն ոչ միայն ռազմական, այլև քաղաքացիական թռիչքներ` հումանիտար նպատակներով:

Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ որոշակի քաղաքական հարցեր կան, որոնք եռակողմ քննարկումների օրակարգում են: Սակայն, Բեգլարյանի խոսքով, կա դրական միտում և հիմք: Նա հույս է հայտնել, որ առաջիկայում հարցն ամբողջապես կլուծվի:

Արցախի նախկին ՄԻՊ-ը դժվարացել է վերագործարկման հնարավոր ժամկետներ նշել, բայց վստահեցրել է, որ շահագործման դեպքում Ստեփանակերտ-Մոսկվա քաղաքացիական թռիչքների իրականացումը տեխնիկական հարց է:

Հիշեցնենք, որ Արցախի նախագահի նախկին խորհրդական Դավիթ Բաբայանն ավելի վաղ հայտարարել էր, որ օդանավակայանը պատերազմի օրերին թիրախավորվել է հակառակարդի կողմից, սակայն լուրջ վնասներ չի կրել: Նա հնարավոր էր համարել, որ օդանավակայանը կարող է շահագործվել մինչև 2020թ. ավարտը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021