Թուրքիան ՆԱՏՕ-ի առաջին երկիրն էր, որ գնեց ռուսական Ս-400 ԶՀՀ-ը

Ս-400-ի առաջին խմբաքանակն արդեն Թուրքիայում է․ Էրդողանը չլսեց Թրամփին:

Ռուսական Ս-400 (Տրիումֆ) զենիթահրթիռային համալիրների բաղադրիչներն առաքվել են Անկարայի նահանգում գտնվող Մյուրթեդ ավիաբազա։ Սա 2017թ․ կնքված պայմանագրի պայմաններով Անկարային տրամադրվող համալիրների առաջին խմբաքանակն է։

Թուրքիան ստանալու է 4 դիվիզիոն տեխնիկա՝ ընդհանուր 2,5 մլրդ դոլար արժողությամբ։ Դրանով Թուրքիան կդառնա ՆԱՏՕ-ի առաջին պետությունը, որը Ռուսաստանից գնել է Ս-400 զենիթահրթիռային համալիրները։

Թուրքական հեռուստաընկերություններն ուղիղ եթերում ցուցադրել են մատակարարման գործընթացը։

Ս-400-ների մասին խոսվում է դեռ 2016թ․-ից։ Թուրքիան չենթարկվեց ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի պահանջներին, ինչի պատճառով Դոնալդ Թրամփի որոշմամբ կասեցվեց F-35 կործանիչների մատակարարումն Անկարա։ ԱՄՆ նախագահը սպառնաց նաև այլ պատժամիջոցներով (CAATSA) ։

Միաժամանակ, Վաշինգտոնն Էրդողանին առաջարկում էր գնել ամերիկյան Patriot համակարգեր։ Թուրքական իշխանությունները, սակայն, չհրաժարվելով ՆԱՏՕ-ի կողմից առաջարկվող սպառազինությունից, չեղյալ չարեցին 2017թ․ Մոսկվայի հետ կնքած պայմանագիրը։ Քննարկվում էր նաև համալիրները ժամանակավորապես Ադրբեջանի տարածքում տեղակայելու հարցը։

Ավելի վաղ արված ուսումնասիրության համաձայն, Թուրքիան Ս-400 ԶՀ համալիրի շրջանակներում ցույց տվեց, որ չի պատրաստվում հանդես գալ միայն ՆԱՏՕ-ի կամ նրա առանձին անդամների շահերից ելնելով, այլ կարող է վարել ինքնուրույն քաղաքականություն:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021