Հայերն Արցախում Թուրքիայի դեմ են կռվել, ոչ թե` Ադրբեջանի. Սատանովսկի

Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահի համոզմամբ` Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հավանականությունը 100% է, իսկ ռազմական տեսանկյունից` Թուրքիան արդեն Ադրբեջանում է:

Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին հայտարարել է, որ Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի ստեղծման հավանականությունը 100% է:

Նրա խոսքով` ռազմական տեսանկյունից` Թուրքիան արդեն Ադրբեջանում է, իսկ հայերը, Սատանովսկու պնդմամբ, Արցախում կռվել են ոչ թե Ադրբեջանի, այլ` Թուրքիայի դեմ:

Ռուսաստանի համար այդ ռազմաբազայի վտանգավորության մասին հարցին ի պատասխան` Սատանովսկին շեշտել է, որ եթե Ռուսաստանի համար ինչ-որ վտանգ առաջանա, այն կարող է ոչնչացվել, անկախ նրանից, թե որ երկիրն է վտանգ ներկայացնողը: Դա, նրա խոսքով, վերաբերում է ինչպես Միացյալ Նահանգներին, այնպես էլ` Թուրքիային: Ընդգծել է, որ Ռուսաստանը ձգտում է դրան չհասնել, սակայն իր վտանգները կարող է չեզոքացնել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հունիսի 15-ին օկուպացված Շուշիում ստորագրել են հռչակագիր, որը նախատեսում է համագործակցության լայն շրջանակ, այդ թվում` ռազմական դաշնակցություն: Դրանից հետո Էրդողանը չէր բացառել Ադրբեջանում ռազմաբազայի տեղակայումը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021