Ռուս խաղաղապահները պաշտպանության տակ են առել շրջափակման մեջ հայտնված Հին Շեն գյուղը

Ադրբեջանցիները փակել էին Հին Շեն և Մեծ Շեն գյուղերը կապող ճանապարհը: Բանակցությունների արդյունքում ռուս խաղաղապահները հսկիչ-անցագրային կետ են տեղադրել գյուղում՝ բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը հայտնել է, որ գյուղում ռուս խաղաղապահները հսկիչ-անցագրային կետ են տեղադրել՝ բնակիչների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Գյուղը նախորդ օրը կեսօրից հայտնվել է ադրբեջանական շրջափակման մեջ։ Սամվել Սարգսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գյուղում կան կանայք, երեխաներ և տղամարդիկ: Ադրբեջանցիները փակել են Հին Շենը Մեծ Շենին ճանապարհը:

Համայնքապետ հայտնել էր, որ շրջափակման ռիսկի տակ են Բերդաձորի նաև մյուս գյուղերը: Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը հաստատել է, որ ադրբեջանական զինուժը մեծաթիվ ուժերով (մոտ 500) ու դրոշներով շարվել է հայկական ճանապարհի վրա:

Համայնքապետերը նշել են, որ ավելի վաղ ռուս խաղաղապահների էին հրավիրել, որոնց բանակցություններն ադրբեջանցիների հետ մի քանի անգամ անհաջող են եղել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021