Թրքամետ ահաբեկչական խմբավորման անդամը պատմել է, որ Թուրքիան իրենց խոստացել է հայերի դեմ պատերազմի համար ամսական 2500 դոլար վճարել, սակայն խոստումը չի կատարել։ Սիրիացի ահաբեկիչը նաև պատմել է, որ երբ մոտեցել են Իրանի սահմանին, իրանական զինուժը հարվածներ է հասցրել իրենց դիրքերին:
Թրքամետ ահաբեկչական խմբավորման անդամը պատմել է, որ Թուրքիան իրենց խոստացել է հայերի դեմ պատերազմի համար ամսական 2500 դոլար վճարել, սակայն խոստումը չի կատարել։ Դրա փոխարեն՝ նրանք ստացել են մոտ 1500 լարի (մոտ 210 դոլար)։
Սիրիացի ահաբեկիչը նաև պատմել է, որ երբ մոտեցել են Իրանի սահմանին, իրանական զինուժը հարվածներ է հասցրել իրենց դիրքերին։ Ահաբեկիչը, ում անունը չի նշվում, հայտնել է, որ իրենց խմբավորումն ունեցել է 300-400 զոհ։
Ադրբեջանի կողմից կռված զինյալը նաև պատմել է, թե որ խմբավորումներն են մասնակցել Արցախի դեմ պատերազմին։ Նրա խոսքով՝ դրանք են․ ալ-Համզա խմբավորում-դիվիզիան, Սուլեյման Շահը, Սուլթան Մուրադը։
Սիրիացի ահաբեկչի խոսքով, ինչպես փոխանցում է իրանական աղբյուրը, խմբավորումն Ադրբեջան է տեղափոխվել օգոստոս ամսին։ Մեկ ամիս և 25 օր անց, ստացած վիրավորման պատճառով, վերադարձել է Սիրիա։
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…