Սոցցանցերում 3 ժամից ավել անցկացնելու դեպքում դեռահասների քունը խանգարվում է

Գլազգոյի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են բրիտանացի դեռահասների քնի ռեժիմը: Նրանք պարզել են, որ սոցցանցերի ակտիվ օգտագործումը կապ ունի քնի որակի, դրա ընդհատման ու արթնացման վրա:

Քնելուց առաջ թվային սարքավորումների օգտագործումը համարվում է լավ քնի թշնամին: Սակայն, նոր հետազոտության համաձայն, հեռախոսը քնելուց մի քանի ժամ առաջ հեռացնելը բավարար չէ: Քունը կարող է խանգարվել երկար ժամանակ լրահոսը թերթելը և շփումը սոցցանցերում:

Աշխատության հեղինակները կազմել են Մեծ Բրիտանիայի դեռահասների շրջանում սոցցանցերից օգտվելու և քնի մոդելների պատկերը: Ուսումնասիրվել են 11 872 դեռահաս՝ 13-15 տարեկան: Նրանց տվյալները ստացվել են բրիտանական Հազարամյակի Կոհորտի հետազոտության շրջանակներում: Այն դիտարկում է 2000-2002թթ. ծնված բրիտանացիների առողջական վիճակը:

Դեռահասները ներկայացրել են, թե օրական քանի ժամ են ծախսում սոցցանցերի, օրինակ՝ Facebook-ի, Twitter-ի և WhatsApp-ի վրա: Բացի այդ, նրանց հարցրել են սովորություններից ու քնի որակից: Դպրոցականները նշել են քնելու գնալու ժամը, քնելու և արթնանալու արագություն ու դժվարությունը, գիշերն արթնանալը և այլ առանձնահատկություններ: Ուսման և հանգստի օրերի սովորություններն առանձին են արձանագրվել:

Դեռահասներին առանձնացրել են ըստ սոցցանցերից ամեն օր օգտվելու ժամանակի: 33,7%-ը սոցցանցերից օրվա ընթացքում մեկ ժամից քիչ անցկացնողներն են եղել, 31,6%-ը՝ միջին տևողությամբ՝ 1-3 ժամ, իսկ 14%-ը հանդիսացել են օրական 3-5 ժամ սոցցանցերից օգտվողները: Յուրաքանչյուր հինգերորդը (21%) ակտիվ օգտվող է եղել:

Նույնիսկ առողջության, ընտանեկան և հոգեբանական վիճակների ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ ամեն դեպքում քնի որակը մեծապես կապված է սոցցանցերից օգտվելու տևողության հետ:

Առավել ակտիվ օգտվողները հիմնականում ժամը 23-ից հետո են գնում քնելու՝ ուսումնական օրերին, և կեսգիշերն անց՝ հանգստյան օրերին՝ ի տարբերություն միջին տևողությամբ սոցցանցերից օգտվողների: Ակտիվության բարձր և շատ բարձր մակարդակ ունեցողների մոտ նկատվել է նաև առավոտյան արթնացման բարդություն, նրանք հաճախ են ժամը 7-ից հետո արթնանում, վեր կենում: Ամենաակտիվ օգտատերերը առավել բողոքել են գիշերային արթնացումներից և դրանցից հետո կրկին քնելու բարդությունից: Ամենաքիչ խնդիրներն ունեցել են սոցցանցերից քիչ օգտվողները: Աղջիկները, որպես կանոն, սոցցանցերում ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան տղաները, և հայտնում են վատորակ քնի մասին:

Հեղինակները նշում են, որ այս ամենը հաստատում է քնի վրա սոցցանցերի բացասական ազդեցության հանգամանքը: Այն առավել ազդում է ուսման օրերին. վատ քունը նվազեցնում է ակադեմիական արդյունքները՝ ինչպես նյութի ընկալման, այնպես էլ էմոցիոնալ կարգավիճակի նվազեցման առումով:

Գիտնականները նշում են, որ ուսումնասիրությունների ընտրված տարբերակը թույլ չի տալիս միանշանակ խոսել պատճառահետևանքային կապի մասին: Հետազոտությունը կանգ է առել սոցցանցերից օգտվելու տևողության վրա, այլ ոչ թե բովանդակության և համատեքստի վրա, ինչը նույնպես կարող է ազդել արդյունքների վրա:

Հեղինակների խոսքով՝ այս ուղղությամբ հետագայում կատարվելիք աշխատանքներում պետք է առավել մանրամասն ուսումնասիրվեն դեռահասների քունն ու սոցցանցերի օգտագործումը: Նրանց համոզմամբ՝ անհրաժեշտ է դիտարկել սոցցանցերում շփումների հարցը, որպեսզի այն չխոչընդոտի առողջ ապրելակերպի և արտադրողականության վրա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021