Ադրբեջանցիները հայ ռազմագերուն սպանել են

Էրիկ Մխիթարյանի գերության հանգամանքը հավաստող տեսանյութն ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել էր դեռևս նոյեմբերի 24-ին: Գերեվարված զինծառայողի մահվան լուրը հաստատվել է ապրիլի 8-ին. աճյունը նույնականացնելու համար երեք անգամ ԴՆԹ է անցկացվել:

Ապրիլի 8-ին հաստատվել է ադրբեջանցիների կողմից գերեվարված Էրիկ Մխիթարյանի մահվան լուրը: Զինծառայողի դին հայտնաբերվել է որոնողական աշխատանքների ժամանակ: Հաղորդվում է, որ երեք անգամ ԴՆԹ հետազոտություն է անցկացվել, երեքն էլ դրական պատասխան են ունեցել:

Էրիկ Մխիթարյանի գերության հանգամանքը հավաստող տեսանյութն ադրբեջանական սոցիալական ցանցերում տարածվել էր դեռևս նոյեմբերի 24-ին:

Էրիկ Խաչատրյան / © armtimes

Ընտանիքի անդամները Էրիկի վերադարձման պահանջով ու ակնկալիքով դիմել էին Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակ, Մարդու իրավունքների պաշտպանին, բոլոր հնարավոր կառույցներին ու խնդրով զբաղվող անձանց: Թեև նրա գերեվարման մասին տեսանյութերը հենց ադրբեջանցիներն էին հրապարակել, այդուհանդերձ` Կարմիր խաչի հարցումներին դրական պատասխան չեն տրամադրել` հերքելով Էրիկի գերեվարման փաստը:

Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի բնակիչ, 2020թ. հուլիսի 8-ին զորակոչված 18-ամյա Էրիկ Մխիթարյանը թուրք-ադրբեջանական ահաբեկչական ուժերի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ժամանակ մարտական գործողություններին մասնակցել է Մեխակավանում (Ջրական), Արա Լեռում և Հադրութում: Վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 8-ին` Հադրութի դպրոցից:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021