Ռուսաստանցին հոսպիտալացվել է Չինաստանում տարածված նոր կորոնավիրուսով վարակման կասկածով. (upd.)

ՌԴ Առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ հետազոտությունը կարող է մի քանի օր տևել: Բժիշկներն առայժմ եզրակացություն չեն հայտնում: Հունվարի սկզբից մինչ օրս 2019-nCoV նոր կորոնավիրուսից գրանցվել է մահացության 17 դեպք: Հիվանդության դեպքեր են գրանցվել Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Հվ.Կորեայում և Թայլանդում:

Տեղեկություններ կան, որ 23 ամյա ռուսաստանցին վարակվել է 2019-nCoV կորոնավիրուսով, որն առաջին անգամ գրանցվել էր Չինաստանում: Շահնայից Սանկտ Պետերբուրգ ուղևորված երիտասարդը տեղափոխվել է Բոտկինի անվան հիվանդանոց՝ սուր շնչառական վիրուսի ախտորոշմամբ, բարձր ջերմաստիճանով, հևոցով ու հազով: Բժիշկները պարզում են կապը 2019-nCoV-ի հետ:

Պուլկովոյի օդանավակայանի Կանաչ գոտին վարակազերծել են, մարդկանց՝ տարհանել: Չինաստանից ժամանողներին ստուգում են ջերմացույցի օգնությամբ:

Այլ տեղեկությունների համաձայն՝ հոսպիտալացվածները 2-ն են: Երկրորդը 20-ամյա ուսանող է, ՉԺՀ-ի քաղաքացի, ով մեկ շաբաթ առաջ է Սանկտ Պետերբուրգ մեկնել Չինաստանից: Հաղորդվում է, որ նրան նույնպես հետազոտում են:

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսեյ Յակովլևը նշել է, որ երկու երիտասարդներն իրենց մոտ են տեղափոխվել շնչառական վարակների ախտանիշներով, որով և արտահայտվում է կորոնավիրուսը: Բժշկի խոսքով՝ հետազոտության արդյունքները հավանաբար վաղը հայտնի կլինեն: Միևնույն ժամանակ, ՌԴ Առողջապահության նախարարության հաղորդմամբ, հետազոտությունը կարող է տևել մի քանի օր:

Շտապօգնության ծառայողները Յուհանի հիվանդանոցում / © Reuters

Հիշեցնենք՝ Չինաստանում թոքաբորբի նոր տեսակի մասին հայտարարվել էր դեկտեմբերի վերջին: Օջախը, ինչպես պարզվել էր, Յուհանի ծովամթերքի շուկան էր: Հունվարի 23-ի դրությամբ հիվանդության հետևանքով մահացածների թիվը հասել է 17-ի, 570-ը վարակված են: Հիմնական ախտանիշը բարձր ջերմությունն է և հազը: Հիվանդների թիվը պարբերաբար թարմացվում է:

Չինաստանի Առողջապահության ազգային հանձնաժողովի փոխնախարար Լի Բինի խոսքով՝ վարակը փոխանցվում է հիմնականում շնչուղիներով: Նա նշել է, որ հետագա տարածման վտանգ կա. օդանավակայաններում, կայարաններում, նավահանգիստներում ստուգվել է ուղևորների ջերմությունը:

Շնչադիմակով ուղևորները մետրոյի վագոնում, Պեկին / © РИА Новости

ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության տեսչական մարմնի ղեկավար Աննա Պոպովան հայտարարել է, որ ռուս գիտնականները ներկայումս պատվաստանյութ են մշակում կորոնավիրուսի նոր տեսակի դեմ: Սակայն հաղորդվել է նաև, որ այդ աշխատանքները կարող են ամիսներ տևել: Իշխանությունները համատարած ստուգումներ են ձեռնարկել. մեծ ուշադրություն է դարձվում Ասիայից ժամանածներին:

Ստուգում են ուղևորների ջերմությունը, Ինդոնեզիա / © AP Photo
Ստուգում են ուղևորների ջերմությունը, Սինգապուր / © Reuters

Պոպովան նշել է, որ մշակվել է թեստային համակարգ: Սահմանային 200 և ավելի անցակետերում հսկողությունն ուժեղացվել է:

UPD. Ավելի ուշ տեղեկություն հաղորդվեց, որ երկու հոսպիտալացվածների մոտ էլ նախնական տվյալներով 2019-nCoV կորոնավիրուս չի հայտնաբերվել: Ախտորոշումը սուր շնչառական վարակ է:

Ս.Պետերբուրգի Առողջապահության կոմիտեի ղեկավարը հայտնել է, որ հիվանդների վիճակը միջին ծանրության է: Նրա խոսքով՝ հետազոտական աշխատանքները շարունակվում են, կենսաբանական նյութն ուղարկվել է վարակաբանական արտոնագրված լաբորատորիա:

Չինաստանի իշխանությունները հունվարի 23-ին Յուհանի շուրջ 11 միլիոն բնակիչներին արգելել են լքել քաղաքը: Օդանավակայանները, կայարանները, մետրոն ժամանակավորապես կփակվեն, հասարակական տրանսպորտը նույնպես կդադարեցնի իր աշխատանքները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021