Ցեղասպանության ճանաչման նշանակությունը, հնարավորություններն ու վտանգները` ըստ Հրանտ Տեր-Աբրահամյանի

Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքով` մինչ օրս ցեղասպանության ճանաչումն ու ընդհանրապես հայկական հարցը եղել են միայն մեծ տերությունների ձեռքի գործիք` իրենց հարցերը Թուրքիայի հետ լուծելու համար: Բայց այսօր, ինչպես նշում է, հնարավորություն ունենք մի անգամ էլ մենք` հայերս օգտվենք այդ գործիքից:

Հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն անդրադարձել է ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությանը, հնարավորություններին և վտանգներին:

ԱՄՆ-ի կողմից ճանաչման նշանակությունը

Տեր-Աբրահամյանի խոսքով` Միացյալ Նահանգների կողմից Ցեղասպանության ճանաչումն էականորեն տարբերվում է մյուս երկրների կողմից մինչ այժմ հնչած հայտարարություններից: Բայդենի այս քայլը պատմաբանը որակում է որպես աշխարհակարգի կողմից հարցի լեգիտիմացում:

Տեր-Աբրահամյանն ընդգծում է, որ կարևոր է նաև այն ժամանակահատվածը, երբ ԱՄՆ-ը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքով` «անտեր Հայաստանի ու հայ ժողովրդի համար սա որոշակի սփոփանք է»: Սակայն նա անհրաժեշտ է համարել կարողանալ «կոնվերտացնել» այդ իրողությունը:

Պատմաբանը շեշտում է, որ տարածված թյուր կարծիք կա, թե Թուրքիան նույնպես կճանաչի ցեղասպանությունը, փոխհատուցում կտրամադրի և հողերը կվերադարձնի: Տեր-Աբրահամյանն այդ ընկալման պատճառ է համարում կրթության ցածր մակարդակը` նշելով, որ անկիրթ ժողովրդի նկատմամբ գերիշխանություն հաստատելն ավելի հեշտ է:

Իսկ կիրթ խավը, հրապարակախոսի համոզմամբ, գավառական է, ուստի սբրորեն հավատում է աշխարհակարգի հիմնարար միֆոլոգիային: Այդ խավը, ըստ նրա, մտածում է, թե Գերմանիան ճանաչել է հրեաների ցեղասպանությունը, քանի որ գերմանացիներն ավելի քաղաքակիրթ են, սակայն շեշտում է, որ Գերմանիան ջախջախվելուց հետո է միայն դա ընդունել:

Հնարավորություններ

Հրանտ Տեր-Աբրահամյանի խոսքով` մինչ օրս ցեղասպանության ճանաչումն ու ընդհանրապես հայկական հարցը եղել են միայն մեծ տերությունների ձեռքի գործիք` իրենց հարցերը Թուրքիայի հետ լուծելու համար: Բայց այսօր, ինչպես նշում է, հնարավորություն ունենք մի անգամ էլ մենք` հայերս օգտվենք այդ գործիքից:

Անդրադառնալով Թուրքիայի հետ հարաբերություններին` Տեր-Աբրահամյանը նշում է, որ դա ուզել-չուզելու հարց չէ, այլ Հայաստանի արտաքին քաղաքականության միակ իրական, առանցքային հարցն է, որի շուրջ կառուցվում է արտաքին քաղաքականության մնացյալ ամեն ինչ:

Տեր-Աբրահամյանը համարում է, որ հայկական քաղաքական էլիտայի կողմից ռուսական «կղերական» կողմնորոշումն անտեղի է, իսկ այդ էլիտայի ներկայացուցիչների կողմից ռուսների վրա ամբողջ հույսը դնելու վարքը վտանգավոր է:

Վտանգներ

Տեր-Աբրահամյանը շեշտում է, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հարուցում է ոչ միայն Թուրքիայի դժգոհությունը, այլև դաշնակից Ռուսաստանի «խանդը»: Նրա խոսքով` շատերը Հայաստանում ծառայում են ռուսական քարոզչությանը` ամերիկյան կողմի ջանքերը ներկայացնելով որպես անարժեք: Պատմաբանը միաժամանակ նշում է, որ ԱՄՆ-ի վրա նույնպես հույս դնել պետք չէ, քանի որ «հեռու է», բայց հայկական կողմին կարող է և տվել է մի խաղաքարտ, «որը, եթե խելք ունենանք», կօգտագործենք հայ-թուրքական հարաբերություններում»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021