Հաղորդվում է Հադրութի Տող գյուղի մոտակայքում վերսկսված մարտերի մասին. հնարավոր է՝ տեղեկատվական սադրանք է (upd.)

Ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տվյալներով՝ Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտերը վերսկսվել են։ Տեղեկություններ են տարածվում նաև երկու կողմից զոհերի, գերիների և վիրավորների մասին։

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ, ադրբեջանական մի շարք լրատվամիջոցների տվյալներով, Հադրութի Տող գյուղի մոտակայքում հայ և ադրբեջանցի զինվորականների միջև մարտերը վերսկսվել են։ Տեղեկություններ են տարածվում նաև երկու կողմի զոհերի և վիրավորների մասին։

ՊՆ-ն հայտարարել է, որ Արցախի Պաշտպանության բանակը խստորեն պահպանում է հրադադարի ռեժիմը, ՊԲ որևէ ստորաբաժանում ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Տող գյուղի հատվածում որևէ գործողության չի մասնակցել: Նշվում է, որ Արցախի ՊԲ ստորաբաժանումների հետ կապված որևէ արտակարգ միջադեպ չի գրանցվել։

Պաշտպանության նախարարությունը հավելում է, որ հայկական կողմը փորձում է հավելյալ տեղեկություններ ճշտել և չի բացառում, որ տարածվող լուրերը կարող են ադրբեջանական տեղեկատվական սադրանք լինել։

Նշենք, որ ժամեր առաջ ադրբեջանական աղբյուրները սկսել են հաղորդել Հադրութի շրջանի Տող գյուղի հատվածում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև վերսկսված մարտերի մասին: Հաղորդվում է, որ ադրբեջանական կողմից կա 2 զոհ, 1-ը գերի է ընկել, իսկ հայկական կողմից, նույն աղբյուրների տվյալներով, 6 հայ զինծառայող է սպանվել, 6-ը գերի են ընկել: Ավելի ուշ ադրբեջանական տելեգրամյան ալիքները գրեցին նաև Զանգելանի հատվածում տեղի ունեցած միջադեպի մասի:

UPD. Տեղեկություններ են հաղորդվում, որ Հադրութի մոտակայքում միջադեպը տեղի է ունեցել ադրբեջանցի զինծառայողների միջև, ովքեր կրակել են միմյանց վրա: Այս պահին 3 զոհի մասին է նշվում:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021