185

Կորոնավիրուսի պատճառով Չինաստանի տնտեսությունը 2028թ. կշրջանցի ԱՄՆ-ին

Նախկինում 2033թ.-ն էր կանխատեսվել, սակայն կորոնավիրուսը հաջողությամբ հաղթահարելու և արագորեն վերականգնվելու արդյունքում չինական տնտեսությունն ավելի շուտ կզարգանա: Հնդկաստանը, իր հերթին, 2030թ. կհայտնվի 3-րդ տեղում:

Չինաստան, նավատորմային տերմինալ
Չինաստան, նավատորմային տերմինալ / © AFP/Getty Images / Հեղինակ՝ неизвестен, фото предоставлено пользователем

Ամերիկյան Centre for Economics and Business Research (CEBR) հետազոտական կենտրոնի տվյալներով՝ Չինաստանի տնտեսությունը 2028թ. կշրջանցի ԱՄՆ-ին: Դա պայմանավորված է նրանով, որ Չինաստանը լավագույն է հաղթահարել կորոնավիրուսը և արագորեն վերականգնվել է:

2019թ. փորձագետները կանխատեսել էին, որ Չինաստանն ԱՄՆ-ին կշրջանցի 2033թ.-ից ոչ շուտ: Ընդ որում՝ ասիական ևս մեկ պետություն՝ Հնդկաստանը, 2030թ. համաշխարհային տնտեսական վարկանիշում 3-րդ տեղը կզբաղեցնի. ներկայումս 6-րդ հորիզոնականում է:

Չինաստանը խոշոր տնտեսությունների շարքում երկրորդն է: Նրանից հետո Ճապոնիան է, ապա՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Հնդկաստանը և Ֆրանսիան: CEBR-ի կանխատեսման համաձայն՝ 2030թ. նրանցից երեք մեկական հորիզոնականով հետ կգնան, և իրավիճակն այդպես կպահպանվի մինչև 2035թ.:

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը նոյեմբերին հայտարարել է, որ երկրի տնտեսությունը 2035թ., հնարավոր է, կրկնապատկվի՝ ըստ կառավարության հնգամյա պլանի:

Իշխանությունների տվյալներով՝ չինական տնտեսությունը, որն առաջինն է տուժել կորոնավիրուսից, արագորեն վերականգնվել է: CEBR-ի զեկույցի համաձայն՝ դա պետք է արևմտյան իշխանություններին դրդի մեծ ուշադրություն դարձնել Ասիայում տեղի ունեցող գործընթացներին:

Տեքստում վրիպա՞կ եք գտել։ Նշեք հատվածը և սեղմեք Ctrl (Cmd) + Enter։
Հետևեք մեզ Telegram-ում, Facebook-ում և Google News-ում

Հանրաճանաչ

Նոյեմբերի 25, 08:06
Հ. Թումանյան

«Էվկլիդ» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է քվազար, որը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին եղել է Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց։ Դրա կենտրոնական սև խոռոչի զանգվածը գնահատվել է շուրջ 360 միլիոն արեգակնային զանգված․ այսքան վաղ ձևավորված հսկան նոր սահմանափակումներ է դնում սև խոռոչների աճի մոդելների վրա։

Նոյեմբերի 23, 08:13
Հ. Թումանյան

Եվրոպական տիեզերական գործակալության նոր առաքելությունը յոթ ապարատով կուսումնասիրի, թե ինչպես է արեգակնային քամու էներգիան փոխանցվում Երկրի մագնիսոլորտում։ Plasma Observatory-ն պետք է միաժամանակ հետևի տարբեր չափերի ու տևողության գործընթացների միջև կապերին։

Նոյեմբերի 24, 19:05
Հ. Թումանյան

Ճապոնիան որոշել է Միջազգային քրեական դատարանի 2027 թվականի պարտադիր անդամավճարն ամբողջությամբ փոխանցել մինչև 2026 թվականի ավարտը։ Որոշումը կայացվել է դատարանի խնդրանքով՝ ԱՄՆ-ի պատժամիջոցների պայմաններում։

Նոյեմբերի 24, 16:07
Հ. Թումանյան

Արևմտյան Ավստրալիայի երկու հնավայրերի կենդանական մնացորդների ուսումնասիրությունը կասկածի տակ է դրել այն պատկերացումը, թե հնագույն մարդկանց բազմազան սննդակարգը պարտադիր սննդի պակասի հետևանք էր։ Հետազոտողների մեկնաբանությամբ՝ տարբեր կենդանիներ որսալը կարող էր լինել առատ, բայց փոփոխական պաշարներից օգտվելու ճկուն ռազմավարություն։

Նոյեմբերի 25, 08:06
Հ. Թումանյան

«Էվկլիդ» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է քվազար, որը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին եղել է Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց։ Դրա կենտրոնական սև խոռոչի զանգվածը գնահատվել է շուրջ 360 միլիոն արեգակնային զանգված․ այսքան վաղ ձևավորված հսկան նոր սահմանափակումներ է դնում սև խոռոչների աճի մոդելների վրա։

Նոյեմբերի 24, 17:07
Հ. Թումանյան

Quantum WIY Industries-ի հաղորդմամբ՝ SPYS որսացող անօդաչուն Ուկրաինայում խոցել է ռուսական ռեակտիվ «Գերան-5 Կ5-Կ» հարվածային անօդաչու։ Ընկերությունը համակարգը մշակում է արագընթաց թիրախներից քաղաքներն ու կենսական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։

[miniorange_social_login]

Մեկնաբանություններ

Գրել մեկնաբանություն