Տեղեկություններ կան, որ Թուրքիան զենք է մատակարարում Լիբանանում իրեն հավատարիմ խմբավորմանը

Լիբանանի ռազմական հետախուզությունը տեղեկություններ է ստացել, որ Թուրքիան մարդասիրական օգնության անվան ներքո զենք է ուղարկում Լիբանանում գործող «Մուսուլման եղբայրներ» խմբավորմանը:

Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, որ Թուրքիան զենք է մատակարարում Լիբանան, որտեղ գործում է ոչ մեծ, սակայն բավարար ակտիվ խմբավորում՝ իսլամիստական «Իհվան ալ-Մուսուլման» («Մուսուլման եղբայրներ») կազմակերպությունը: Աղբյուրների տվյալներով՝ զենքի առաքումն իրականացվում է մարդասիրական օգնության անվան ներքո (Լիբանանին մարդասիրական օգնություն տրամադրվում են բազմաթիվ պետություններ՝ Բեյրութի ուժգին պայթյունից հետո):

Արաբական աղյուրների հաղորդմամբ՝ լիբանանցի դիվանագետները հաստատել են, որ այդպիսի տեղեկություն կա, սակայն իսկությունը դեռևս չեն կարող հաստատել: Լիբանանյան ռազմական հետախուզությունը նույնպես արձագանքել է թուրքական հատուկ ծառայությունների կողմից զենքի մատակարարման մասին լուրերին՝ նշելով, որ հետախուզությունն իսկապես ունի նման տեղեկություններ:

Լիբանանցի դիվանագետը, ում անունը չի նշվում, հայտնել է, որ հետևում են տեղի ունեցողին, կապի մեջ են ԱՄՆ-ի վարչակազմի հետ, սակայն դեռևս ապացույցներ չունեն:

Հաղորդվում է, որ Թուրքիան փորձում է օգտվել Լիբանանում ստեղծված անկայուն իրավիճակից և ուժեղացնել ազդեցությունը նրա վրա: Հայտնի է, որ Էրդողանն աջակցում է լիբանանյան «Մուսուլման եղբայրներին»: Վերջերս թուրքական էներգետիկ երկու բարժաներ կայանել են Լիբանանի ափերին՝ աջակցելու լիբանանյան էներգետիկ համակարգի վերականգնմանը: Պայթյունից 3 օր անց թուրքական աղբյուրները հրապարակեցին Բեյրութին աջակցելու՝ Անկարայի պատրաստականության մասին:

Բեյրութի պայթյունից մի քանի օր անց դեպքի վայր ժամանեցին Թուրքիայի փոխնախագահը և արտգործնախարարը և հայտարարեցին, որ Անկարան պատրաստ է վերականգնել ավերված նավահանգիստը: Ուշագրավ է, որ այդ պատրաստակամության հիմքում նշվել է «աջակցությունը տեղի թուրքերին ու թուրքմեններին»: Վերջիններիս առաջարկվել է Թուրքիայի քաղաքացիություն ընդունել:

Լիբանանում թուրքական գործոնի ակտիվացումը ոչ միայն վտանգավորություն է ներկայացնում լիբանանյան իշխանությունների և ինքնիշխանության համար, այլև տեղի հայ համայնքի: Վերջինս ակտիվ ներգրավված է Լիբանանի հասարակական-քաղաքական և ռազմական կյանքին, ինչի կապակցությամբ թուրքամետ ուժերի կողմից բազմիցս հակահայկական ակցիաներ են կազմակերպվել Բեյրութում՝ նպատակ ունենալով տարածաշրջան չեզոքացնելու հայկական դերակատարությունը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021