Ճապոնիայում գրանցվել է Չինաստանում բռնկված նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը

Ճապոնական իշխանությունների տվյալներով՝ nCoV կորոնավիրուսը հայտնաբերվել է Տոկիոյից հարավ ընկած Կանագավա պրեֆեկտուրայի 30-ամյա բնակչի մոտ, ով հունվարի սկզբին է վերադարձել Չինաստանի Յուհան քաղաքից:

Ճապոնիայի Առողջապահության նախարարությունը հաստատել է նոր տեսակի թոքաբորբով հիվանդացման առաջին դեպքի մասին տեղեկությունը: Կորոնավիրուս կոչվող վարակն առաջին անգամ արձանագրվել էր Չինաստանում, ավելի քան 40 մարդ հոսպիտալացվել էր:

Ճոպանական գերատեսչությունը հայտնել է, որ Չինաստանի քաղաքացին, ով բնակվում է Կանագավա պրեֆեկտուրայում, այցելել է չինական Յուհան քաղաք և հունվարի 6-ին վերադարձել Ճապոնիա:

30-ամյա տղամարդուն հոսպիտալացրել են հունվարի 10-ին, դուրս են գրել չորեքշաբթի օրը: Նշվում է, որ նա չի այցելել Յուհան քաղաքի ծովամթերքի Խուանան շուկա, որտեղ հայտնաբերվել էր վարակի օջախը: Սակայն ենթադրվում է, որ նա շփում է ունեցել թոքաբորբով վարակվածի հետ: Առայժմ պարզվում է, թե Ճապոնիա վերադառնալուց հետո ում հետ է շփում ունեցել:

Ծովամթերքի մեծածախ վաճառքի շուկա, Յուհան / © CNS / VIA KYODO

Ճապոնիայի առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ երկրի տարածքում վարակի տարածման վտանգը մեծ չէ:

Միաժամանակ, ԶԼՄ-ների հաղորդմամբ, վարակի տարածումը կարող է տեղի ունենալ չինական ամանորին (հունվարի 25), երբ ՉԺՀ-ի միլիոնավոր քաղաքացիներ կշրջագայեն ամբողջ աշխարհում, կայցելեն հարազատներին ու ընկերներին: Անհանգստություն է առաջացրել այն, որ Խուանան շուկան փակվել է և հակահամաճարակային միջոցառումներ են ձեռնարկել դեռևս հունվարի 1-ին, բայց գրանցվել են վարակման նոր դեպքեր: Ենթադրվում է, որ վարակը չի ոչնչացվել:

Պաշտոնատար անձինք կոչ են արել խուճապ չտարածել և պահպանել հանգստություն՝ հաշվի առնելով այն, որ վարակը մարդուց մարդուն «սովորական պայմաններում» քիչ է փոխանցվում: Կորոնավիրուսները սովորաբար մրսածության ախտանիշներ են ցուցաբերում, տարածվում են փռշտալու, հազի կամ անմիջական հպման միջոցով: Միաժամանակ, իշխանությունները Յուհան այցելածներին կամ ախտանիշներ ունեցողներին կոչ են արել չթաքցնել այդ հանգամանքը, կրել դիմակ և անմիջապես դիմել բժշկի:

Կորոնավիրուսի բռնկման մասին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին դեկտեմբերի 31-ին: Հունվարի 5-ի դրությամբ արձանագրվել էր վարակի 44 դեպք: Բժիշկները նշել էին, որ հիվանդները դիմել են բարձր ջերմությամբ, ոմանց մոտ շնչառությունն է դժվարացած եղել կամ թոքերը բորբոքված: Հիվանդներից 61 ամյա մի տղամարդ վարակվելուց հետո մահացել է սրտի անբավարարությունից:

Մի քանի հարյուր մարդ, ովքեր շփում են ունեցել հիվանդների հետ, այդ թվում և՝ բժիշկներ, հսկողության տակ են գտնվում: Հունվարի 8-ից հետո Չինաստանում վարակի նոր դեպքեր չեն գրանցվել, սակայն այս շաբաթվա սկզբում Թայլանդում տարեց չինուհու մոտ հայտնաբերվել է վիրուս: Նա նույնպես Յուհանից էր մեկնել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021