Ինչո՞ւ է ԱՄՆ-ը վախենում Թուրքիային «բաց թողնել» Ռուսաստանի մոտ

Փորձագետների համոզմամբ՝ Արևմուտքը վաղուց է «արձակել» Թուրքիային. այն վերածվել է տարածաշրջանային և կրոնական ինքնուրույն կենտրոնի, կայսերական գաղափարների հզոր աղբյուրի, ընդ որում՝ արևմտյան արժեքներին ակնհայտորեն հակասող: Այս հարցում մեղավոր է համարվում հենց Արևմուտքը:

Իր ազդեցության տարածման և «ախորժակի» տիրույթում գտնվող տարածքներում պատմական փորձարկումներ կատարող Էրդողանի հանդուգն համարձակությունը վայելում է Արևմուտքի լուռ համաձայնությունը: Վաշինգտոնի ցանկությունը՝ Անկարային ցանկացած գնով ՆԱՏՕ-ում և եվրոպական երկրների կոհորտայում պահելու, Ռուսաստանի հետ մերձեցումը թույլ չտալու ձգտումը թուրքական իշխանություններին հնարավորություն են տալիս իրենց զգալ բացառիկ և ընտրյալ, որոնց ամեն բան թույլատրելի է:

Արևմուտքը կորցրե՞ց Թուրքիան

Դեռևս նախորդ ամիս ԱՄՆ պետքարտուղարի՝ ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարք Կուպերը Դաշինքի բոլոր անդամներին կոչ էր արել «Թուրքիային պահել դաշնակիցների խմբում և, ընդհանրապես, Արևմուտքում»: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը նույնպես աշխատում է այդ ուղղությամբ: Եվ չնայած այդ հայտարարություններին՝ Սպիտակ տունն Անկարային սպառնում է պատժամիջոցներով և համատեղ ռազմաքաղաքական ծրագրերի տապալմամբ: Ամերիկացի պաշտոնյան շեշտում է, որ Թուրքիայի անջատումը ՆԱՏՕ-ից ձեռնտու է միայն Մոսկվային

Սակայն, ինչպես պնդում են փորձագետները, Արևմուտքը վաղուց է «բաց թողել» Թուրքիային, այն վերածվել է տարածաշրջանային և կրոնական ինքնուրույն կենտրոնի, կայսերական գաղափարների հզոր աղբյուրի, ընդ որում՝ արևմտյան արժեքներին ակնհայտորեն հակասող: Այս հարցում մեղավոր է համարվում հենց Արևմուտքը:

Իր հին գործընկերոջ հետ հարաբերություններում ԱՄՆ-ի քաղաքականության երկվությունը, տարածաշրջանում Անկարայի գործողություններից ԵՄ-ի աճող դժգոհությունը, ինչպես նաև նպատակներին հասնելու միջոցների ընտրության հարցում Էրդողանի անձնական «խիզախությունը» կասկածի տակ են դնում իր դաշնակցին չկորցնելու ԱՄՆ-ի ծրագրերը:

Երկակի ստանդարտներ և հեռացում՝ դեպի Ռուսաստանը

Սակայն, ի հեճուկս Անկարային իր վերահսկողության տակ պահելու ԱՄՆ-ի ցանկությանը և պատժամիջոցների սպառնալիքներին, Թուրքիային, որպես «Դաշինքի յուրահատուկ անդամի» թույլատրվում է ավելին, քան՝ մյուսներին: «Եռանկյունից» լավագույն օգտվեց Անկարան՝ օգտագործելով իր ռեսուրսների առավելագույն ծավալը, ինչը Հյուսիսատլանտյան դաշինքի կապող տարրն է:

Ընդհանուր առմամբ՝ նշվում է, որ Անկարան Ռուսաստանին ընդհանրապես չի մոտեցել: Ընդհակառակը՝ հակասություններն աճում են դառնում սկզբունքային. երկու պետությունների շահերը բախվում են Հարավային Կովկասում, և սա համարվում է ապագա «տեկտոնական» դիմակայության սկիզբը:

Ուշագրավ է, որ Մոսկվայում նույնպես «երազում են» Անկարային դեպի Ռուսաստան ձգելու և երկկողմ համաձայնություններով սանձելու մասին՝ խոստանալով շահավետ համագործակցություն: Ակնհայտ է, որ դա բավականին հավակնոտ ծրագիր է: Ավելին, Մոսկվայի և Վաշինգտոնի առանձնահատուկ վերաբերմունքը, ռազմական հաջողությունները Լեռնային Ղարաբաղում, իսլամական աշխարհում բարձրացած հեղինակությունը, հնարավոր է, Էրդողանի մոտ առնվազն «նապոլեոնյան նկրտումներ» են ծնել, որոնք աստիճանաբար կյանքի են կոչվում:

Փորձագիտական շրջանակները, սակայն, ուշադրություն են հրավիրում այն երևույթի վրա, որ աշխարհաքաղաքական ազդեցության երկու կենտրոնները՝ Մոսկվան և Վաշինգտոնը, անտեսում են, օրինակ, Փարիզի ձայնը, որը նախազգուշացնում է, որ պայքարն Անկարային ոչ մեկի կողմն էլ չի քաշում, այլ, ավելի շուտ, նրան անպատժելիության ու ամենաթողության զգացմամբ է պատում, և Թուրքիայի բացառիկության ընկալումը, ի վերջո, կբարդացնի իրավիճակը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021