Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հաստատել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել 20-ից ավելի ռազմագերիների վերադարձի հավանականության մասին:
Տեղեկություն է տարածվել, որ Էրեբունի օդանավակայանում այս պահին տասնյակ քաղաքացիներ են հավաքվել: Նշվում է, որ քաղաքացիները տեղեկություն ունեն Բաքվից գերիների հերթական խումբը վերադարձի մասին:
Հաղորդվում է, որ, անհետ կորած զինծառայողներից մեկի ծնողի տեղեկություններով, հայրենիք վերադարձող գերիների թիվը 20-ից ավելի է:
Ըստ տեղեկությունների` օդանավը ժամը 17:00-18:00-ի սահմաններում էր վայրէջք կատարելու Էրեբունի օդանավակայանում: Նշվում է, որ գերիների անունները չեն հրապարակել:
Նշվում է, որ բացի գերեվարվածների հարազատներից, օդանավակայանի տարածքում նաև զինվորականներ և ոստիկաններ կան:
UPD 1. Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հայտնել է, որ Բաքվից Հայաստան վերադարձող ռազմագերիները հինգն են:
UPD 2. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից հաստատել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք են վերադարձել 5 գերիներ։
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…