«Վերցրեք իմ մեդալները, չեմ ուզում Ադրբեջանում ապրել». ադրբեջանցի վետերանը գանգատվում է

Արցախի դեմ Ադրբեջանի ձեռնարկած պատերազմի մասնակից ադրբեջանցի վետերանները շարունակում են դժգոհել իշխանություններից. նրանք ծայրահեղ աղքատության մեջ են, սակայն պետությունից ոչ մի աջակցություն չեն ստացել:

Ադրբեջանցի վետերան Նաիդ Մամմեդովը հայտարարել է, որ իշխանություններն իրեն տրամադրել են միայն մեդալներ, դիպլոմներ, և ոչինչ ավելի, և հարցրել է. «կարո՞ղ եմ դրանք ուտել»:

Նրա խոսքով` զորահավաք է հայտարարվել, ինքը կամավոր մասնակցել է, հանուն հայրենիքի, սակայն իշխանություններն իր համար ոչինչ չեն արել, ոչ մի «կոպեկ» չեն տվել պատերազմից վերադառնալուց հետո: Նաիդը նշել է, որ չի կարող վճարել ոչ էլեկտրականության, ոչ գազի համար:

Ադրբեջանցի վետերանը դժգոհում է իշխանություններից / © Infoteka24

Ադրբեջանցին նաև հայտնել է, որ ամեն օր մի վետերան է դիմում ինքնասպանության` տարբեր մեթոդներով վերջ տալով կյանքին:

Վետերանը պատրաստակամություն է հայտնել վերադարձնել բոլոր մեդալները, դրա դիմաց պահանջելով գումար` Ադրբեջանը լքելու համար, քանի որ այլևս չի կարողանում ապրել այդ երկրում:

Նաիդը նաև շեշտել է, որ երկրում նավթի ու գազի առատ պաշարներ կան, սակայն իրենից գազի ու էլեկտրականության վճար են պահանջում, չնայած որ «մարդիկ սոված են»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021