Ըստ հարցումների՝ բնակչության 45%-ը գտնում է, որ վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի, 38%-ը հակառակն է պնդում

Նշվում է, որ վարչապետի վարկանիշը կտրուկ ընկել է հոկտեմբերի 26-ից հետո, երբ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Հայաստանն անհրաժեշտության դեպքում կարող է գնալ ցավոտ զիջումների, և նոյեմբերի 9-ի երեկոյան՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:

Gallup International Association-ի վերջին հարցումների համաձայն՝ Հայաստանի բնակիչների գրեթե կեսը համարում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի: Միջազգային հետազոտական ընկերության հարցումներն իրականացվել են նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 2-ը՝ հեռախոսազրույցի միջոցով, ընդգրկվել են բոլոր քաղաքներն ու շրջանները:

Այսպես, հարցվածների 38%-ը պատասխանել են, որ վարչապետը պետք է շարունակի պաշտոնավարումը, իսկ 45%-ի կարծիքով՝ նա պետք է հրաժարական ներկայացնի:

2020թ. հուլիսին, Gallup-ի տվյալներով, Նիկոլ Փաշինյանը վայելել է բնակչության 85%-ի աջակցությունը, իսկ արդեն դեկտեմբերին՝ 38%:

Նշվում է, որ վարչապետի վարկանիշը կտրուկ ընկել է հոկտեմբերի 26-ից հետո, երբ Փաշինյանն ուղիղ եթերում հայտարարեց, որ Հայաստանն անհրաժեշտության դեպքում կարող է գնալ ցավոտ զիջումների, և նոյեմբերի 9-ի երեկոյան՝ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո:

Հարցվածների 42%-ը նշել են, որ ծանոթ են վարչապետի ներկայացրած 6-ամսյա հակաճգնաժամային ծրագրին, իսկ կեսից ավելին՝ 53%-ը, ընդհանրապես չեն կարդացել այն: 41%-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում, 46%-ը համարում են, որ այդպիսի ընտրություններ են պետք:

Ընկերության հարցումների համաձայն՝ 32%-ը նախընտրում են, որ Հայաստանը վերադառնա կառավարման նախագահական համակարգի, 38%-ի կարծիքով՝ խորհրդարանական համակարգը ձեռնտու է: 30%-ը դժվարացել են մեկնաբանել այս կետը. Gallup-ի տնօրենի խոսքով՝ վերջին ցուցանիշի պատճառը տարբերություններին անտեղյակությունն է:

Հարցվածների կեսից ավելին՝ 56%-ը, Արցախյան 2-րդ պատերազմից հետո Հայաստանում իրենց անվտանգ չեն զգում: 19%-ը նշել են, որ իրենց ավելի անվտանգ են զգում ներկայումս, ևս 19%-ի կարծիքով՝ անվտանգային փոփոխություն տեղի չի ունեցել:

Ընկերության տնօրեն Արամ Նավասարդյանը նշել է, որ մինչև տարվա վերջ անցկացվելու են ևս 2 հարցումներ, որոնցում ներառվելու են Հայաստանի քաղաքական կյանքին առնչվող հարցեր:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021