Ուշագրավ կարծիք թուրք-ադրբեջանական առաջիկա զորավարժությունների մասին

Համարվում է, որ եթե հայկական զինուժն ու Գյումրու 102-րդ ռազմաբազան ավելի երկար դիմակայեն, քան Ադրբեջանի զինուժը, ապա թուրքական դաշինքի կողմից հետագա գործողությունները կիմաստազրկվեն: Եվ, աղբյուրի համոզմամբ, կստորագրվի հաշտություն Մոսկվայի ու, նույնիսկ, Երևանի պայմաններով:

Ռուսական տելեգրամյան ալիքներից մեկն անդրադարձել է փետրվարի սկզբում Կարսում նախատեսվող թուրք-ադրբեջանական զորավարժություններին: Նշվում է, որ ռուսական Առաջին կամ այլ ալիքների հրապարակումներով ստացվում է` Արցախում խաղաղություն ու միջազգային բարեկամություն է հաստատվել, մինչդեռ իրականությունն այլ է, ինչը գլխավոր շտաբերում քաջ գիտակցում են:

Աղբյուրը կանխատեսում է, որ հաջորդ պատերազմն Անդրկովկասում ենթադրելու է խոշոր խաղացողների ներգրավում, թեև` սահմանափակ զորաքանակով: Եվ որպես հաջորդ պատերազմի նպատակներ են նշվում. Թուրքիայի համար` երրորդ դաշտային բանակի ուժերով հարձակում Երևանի ուղղությամբ, Նախիջևանի տարածքից`ադրբեջանական բանակի ուժերով հարձակում Ադրբեջանի հիմնական տարածքի ուղղությամբ:

Կարծիքի հեղինակի խոսքով` Ռուսաստանը հակամարտության դեպքում ուժգին հարված է հասցնելու Կասպից ծովի ափերին` դուրս գալով և արգելափակելով Ապշերոնյան թերակղզին ու Բաքուն, այնուհետև առաջ շարժվել մինչև Կուր գետի հովիտը` նպատակ ունենալով միավորվել Արցախի Պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի հետ:

Այդ պատճառով, ինչպես նշվում է, Կարսի մարզում թուրքական զորախմբերի գործողությունները հարձակողական բնույթ են կրելու: Հաջորդ զորավարժություններն ընթանալու են արդեն Ադրբեջանի տարածքում, և հենց այն շրջաններում` ՌԴ զինված ուժերի հնարավոր հարվածի շրջանում: Խաղարկվելու են ափամերձ պաշտպանության, ՀՕՊ և հակադիվերսիոն ուժերի գործողությունները:

Որպես առավելագույն խնդիր է ձևակերպվում Ադրբեջանի զինուժի հնարավորությունների բարձրացումն այնքան, որպեսզի կարողանան ռուսական զորքին դիմակայել, մինչև թուրքերը կոչնչացնեն Հայաստանի ԶՈՒ-ն ու կօկուպացնեն Երևանը: Հակառակ դեպքում` պատերազմը կդադարեցվի Բաքվի և Անկարայի համար բավականին բարդ պայմաններով:

Համարվում է, որ եթե հայկական զինուժն ու Գյումրու 102-րդ ռազմաբազան ավելի երկար դիմակայեն, քան Ադրբեջանի զինուժը, ապա թուրքական դաշինքի կողմից հետագա գործողությունները կիմաստազրկվեն: Եվ, աղբյուրի համոզմամբ, կստորագրվի հաշտություն Մոսկվայի ու, նույնիսկ, Երևանի պայմաններով:

Հեղինակը շարունակում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի անմիջական բախումը կհանգի Նեղուցների համար պատերազմի և կավարտվի Անկարայի համար ցավալի արդյունքով: Համարվում է, որ ՌԴ-ի համար այս դիպաշարը նույնպես բարդ է լինելու, ուստի ավելի հավանական է համարվում «պրոքսի պատերազմը»` երկու երկրների զինված ուժերի մասնակցությամբ ռազմական գործողություններ` առանց պատերազմ հայտարարելու:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021