Categories: Օֆթոպ

«Ամուսնացիր ինձ հետ և ինձ հետ մնա հավերժ»

Դեռևս մեկ տարի առաջ համաշխարհային ճանաչում ունեցող ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի երկրպագու աղջիկների հույսերը հօդս ցնդեցին: Սկզբից շշուկներ հետո արդեն իրականությունը հավաստող փաստեր և լուսանկարներ. Հենրիխ Մխիթարյանն ընկերուհի ունի:

Համացանցի այս ժամանակաշրջանում մարդկանց համար դժվար չէր պարզել՝ ֆուտբոլիստի սրտի տիրակալը Բեթթի Վարդանյանն է՝ «Գրանդ Հոլդինգ» -ի համասեփականատեր, գործարար Միքայել Վարդանյանի դուստրը: Նրանք արդեն միասին էին ներկայանում հասարակական տարբեր միջոցառումների և հայտնվում մամուլի էջերին:

Ամիսներ անց՝ տարածվեց Հենրիխ Մխիթարյանի նշանադրության լուրը

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյան Լոնդոնում կայացած ՀԲԸՄ գալա-ընթրիքին մասնակցեց Բեթթի Վարդանյանի հետ: Երկրպագուների աչքից չվիրպեց Բեթթիի մատնեմատը զարդարող նշանադրության մատանին. ֆուտբոլիստն օրինականցրել էր հարաբերությունները:

Հենրիխ Մխիթարյան և Բեթթի Վարդանյան

Իսկ հիմա՝ «Ամուսնացիր ինձ հետ և ինձ հետ մնա հավերժ»

Երեկ՝ հունիսի 17-ին, Հենրիխ Մխիթարյանը վերջնականապես լքեց «ցանկալի փեսացուների» շարքը՝ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում հավերժական սիրո երդում տալով իր ընտրյալին: «Ամուսնացիր ինձ հետ և ինձ հետ մնա հավերժ» մակագրությամբ առաջին հարսանեկան լուսանկարը, որ հրապարակեց Հենրիխ Մխիթարյանը, միանգամից սկսեց զարդարել համաշխարհային մամուլի էջերը:

Բեթթի կամ Իզաբելլան Վարդանյանը …

Նա այս տարի կդառնա 24 տարեկան: Ծնվել է 1995 թվականի հոկտեմբերի 4-ին, ավարտել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի Բիզնեսի կառավարում ֆակուլտետը, սովորել է նաև Կանադայում: Իսկական անունն է Իզաբելլա:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021