«Ուկրաինայի պատմության 100 լավագույն ֆիլմերի վարկանիշ» նախագծի շնորհանդեսում լավագույն ֆիլմ է ճանաչվել հանրահայտ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ժապավենը:
Կիևում անցկացվող «Գրքային արսենալ» փառատոնի շրջանակում տեղի է ունեցել «Ուկրաինայի պատմության 100 լավագույն ֆիլմերի վարկանիշ» նախագծի շնորհանդեսը: Ուկրաինայի կինոյի պատմության լավագույն ֆիլմ է ճանաչվել հանրահայտ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ժապավենը:
Ինչպես հաղորդվում է, լավագույն տասնյակում է հայտնվել նաև Ռոման Բալայանի «Թռիչքներ երազում և հարթմնի» կինոնկարը` զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը:
Ֆիլմերի ընտրության վերաբերյալ հարցումն անցկացվել է 2020թ. հունիսից մինչև հոկտեմբեր: Հարցմանը մասնակցել է 97 մարդ: Նրանք լավագույններին ընտրել են առանց ժանրային, տևողության, նկարահանման թվականի և այլ սահմանափակումների: Ստացված ցուցակներում ընդհանուր առմամբ հիշատակվել է 186 ֆիլմ:
Այնուհետև կազմվել է լավագույն ֆիլմերի 100-յակը, որոնցից 68-ը` խաղարկային, 26-ը` վավերագրական, 6-ը` անիմացիոն կինոնկարներ:
Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի խոսքով` գիտությունն ու մշակույթը մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են, կարևորվում է յուրաքանչյուր պատմամշակութային օբյեկտ: Նշվում է, որ Ուկրաինայի հայերի միությունն ակտիվ աշխատում է ազգային, պատմական արժեքները հանրահռչակելու ուղղությամբ:
Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…
Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…
Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…
Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…
Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…
Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…