Categories: Օֆթոպ

Ամերիկյան գերձայնային հրթիռը պատահաբար անջատվել է ինքնաթիռից

Ոչնչացած հրթիռը մշակվել էր Lockheed Martin-ի կողմից՝ Aerojet Rocketdyne-ի գերձայնային ուղղաձիգ ռեակտիվ շարժիչի (scramjet) կիրառմամբ:

Գերձայնային զինատեսակը, թերևս, ռազմարդյունաբերական համալիրների վերաբերյալ լուրերում բոլոր երկրներում ամենատարածված թեման է: Ուստի պատահական չէ, որ, չնայած գաղտնիությանը, փորձարկումների մասին տեղեկություններն այսպես թե այնպես հայտնվում են մամուլում: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է անախորժություններին, ինչպիսին սա է. ԱՄՆ-ում հերթական փորձարկումների ժամանակ ուշագրավ անհաջողություն է տեղի ունեցել. հաղորդվում է, որ թռիչքի համար չնախատեսված հրթիռի նախատիպն արձակվել է ռմբակոծչից ու ընկել:

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը, սակայն, տարածված տեղեկությունը չի հաստատել՝ որևէ կերպ չմեկնաբանելով այն:

Տարածված լուրերի համաձայն՝ նախատիպից բացի՝ ոչ ոք չի տուժել: Նախատեսվել է, որ 419-րդ փորձնական էսկադրիլայի B-52 ռազմավարական ռմբակոծիչը պետք է թևի տակ կցված գերձայնային հրթիռով փորձնական թռիչք իրականացնի: Սա ծրագրի մի մաս է, երբ գնահատվում են ինքնաթիռ-կրիչի վարքը և սպառազինության համալիրի բոլոր համակարգերի աշխատանքը: Սակայն Կալիֆորնիայի Էդվարդս ավիաբազային օդ բարձրանալուց հետո ինչ-որ պահի նախատիպն անսպասելիորեն անջատվել է ինքնաթիռից: Նրա բեկորներն արդեն հայտնաբերել և հավաքել են:

Փորձարկումներն իրականացվել են «Գերձայնային օդահրթիռային զինատեսակի կոնցեպտ» (Hypersonic Air-breathing Weapon Concept, HAWC) ծրագրի շրջանակներում, որի շուրջ աշխատանքներ են տարվում միաժամանակ մի քանի ընկերությունների հետ: Ոչնչացած հրթիռը մշակվել էր Lockheed Martin-ի կողմից՝ Aerojet Rocketdyne-ի գերձայնային ուղղաձիգ ռեակտիվ շարժիչի (scramjet) կիրառմամբ: Վերջին ընկերությունը սկզբում դուրս էր մնացել մրցույթից, ապա վարելավել է իր առաջարկը և կրկին մասնակցում է:

HAWC ծրագիրն առանց այդ էլ արդեն ձգձգվում է. որևէ դրական լուրեր ծրագրի ընթացքի մասին դեռևս չեն հաղորդվում: Դրանում իրենց ներդրում ունեն նաև գաղտնիությունը պահպանող կազմակերպությունները: Ենթադրվում է, որ մամուլի հաղորդագրությունների բացակայությունը նույնպես վկայում է անհաջող ընթացքի մասին: Հաղորդվում է, որ այդպիսի գերձայնային հրթիռներով են մտադիր համալրել ինչպես ռազմավարական ռմբակոծիչներն ու հրթիռակիրները, այնպես էլ 5-րդ սերնդի F-35 կործանիչները:

Ներկայումս ԱՄՆ-ում ստեղծվում են գերձայնային համակարգերի առնվազն 3 ընտանիքներ: HAWC-ը, ARRW «նետը» (օդային հիմնավորման արագ արձագանքման զինատեսակ, Air-Launched Rapid Response Weapon) և «մարտավարական նախատեսող մարտական բլոկ» TBG-ն (Tactical Boost Glide): Այս ամենին գումարվում են նաև նավատորմի համար կատարվող մշակումները: Հանելուկային Vintage Racer-ը, օրինակ, հայտնաբերվել էր ամերիկյան ռազմարդյունաբերական համալիրի կոնֆերանսի նկարներում. ենթադրվում է, որ արտադրողները խոստանում են փաստացի մեկանգամյա գերձայնային անօդաչու, որն ինքնուրույն է ընտրում թիրախը:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021