Categories: Օֆթոպ

Sega Mega Drive Mini ռետրո-վահանակը կթողարկվի սեպտեմբերին

Նոր Sega-ն կունենա ժամանակակից բարձր կետայնությամբ ցուցադրվող 40 ներդրված խաղ, HDMI և USB լարեր ու ավելի փոքր չափեր:

Վերջին տարիներին մի շարք հանրահայտ ընկերություններ՝ PlayStation-ը, SNES-ը և այլն, թողարկվել են մի քանի ռետրո-վահանակներ, այդ իսկ պատճառով Sega ընկերությունը նույնպես որոշել է արթնացնել իր հետևորդների հուշերը: Դեռևս մեկ տարի առաջ է նախանշվել նոր՝ Sega Mega Drive Mini (ԱՄՆ-ի շուկայի համար՝ Genesis Mini) վահանակի արտադրությունը, սակայն հետաձգվել էր: Այժմ վերահրապակվել են թողարկման ամսաթիվը, արժեքը, ինչպես նաև ապագա ռետրո-վահանակի վերաբերյալ որոշ մանրամասներ:

Այսպես, հայտարարվել է, որ Sega-ն նոր վահանակը կթողարկի ընթացիկ տարվա սեպտեմբերի 19-ին: Սկզբում, սակայն, այն կվաճառվի Ճապոնիայում և ԱՄՆ-ում: Սարքի համալրման մեջ ընդգրկվող հեռակառավարման զույգ վահանակները շատ նման են լինելու իսկականին՝ Mega Drive-ին, բայց USB-ով միացվող: Ռետրո-վահանակը կարժենա 80 դոլար:

Mega Drive Mini-ն չի ունենա օրիգինալ Mega Drive-ի քարթրիջները, բայց դրա փոխարեն նրանում ներդրված կլինեն միանգամից 40 դասական խաղեր: Վահանակը նաև համապատասխանեցված է լինելու ժամանակակից բարձր կետայնությամբ էկրաններին: Համապատասխանեցմամբ զբաղվում է M2 ընկերությունը:

Նորաստեղծ վահանակի արտաքին տեսքն առաջին հայացքից լիովին կրկնելու է Sega Mega Drive-ի առաջին սերնդի նմուշներին: Սակայն թողարկվելիքը կլինի 55%-ով ավելի սեղմ չափերով: Հեռակառավարման վահանակներից բացի, ռետրո-ն համալրված է լինելու նաև HDMI լարով և հոսանքի միացման USB լարով: Սնուցման համակարգ կունենա միայն ամերիկյան տարբերակը:

Հաղորդվում է, որ եվրոպական շուկայի համար ստեղծվող տարբերակը հասանելի կլինի հոկտեմբերի 9-ից և կարժենա 79 եվրո: Նրանում ներդրված է լինելու 42 խաղ: Դրանք են`

  • D­Ecco the Dolphin,
  • Castelvania The New Generation,
  • Space Harrier II,
  • Shining Force,
  • Dr. Robotnik’s Mean Bean Machine,
  • ToeJam & Earl,
  • Comix Zone,
  • Sonic The Hedgehog,
  • Altered Beast,
  • Gunstar Heroes,
  • Castle of Illusion,
  • World of Illusion,
  • Thunder Force III,
  • Super Fantasy Zone,
  • Shinobi 3,
  • Streets of Rage 2,
  • Earthworm Jim,
  • Sonic The Hedgehog 2,
  • Probotector,
  • Landstalker,
  • The Story of Thor,
  • Ghouls’n Ghosts,
  • Alex Kidd in the Enchanted Castle,
  • Golden Axe,
  • Phantasy Star IV,
  • Street Fighter II,
  • Mega Man: The Wily Wars,
  • Sonic the Hedgehog Spinball,
  • Vectorman,
  • Wonder Boy in Monster World,
  • Virtua Fighter 2,
  • Alisia Dragoon,
  • Columns,
  • Dynamite Headdy,
  • Strider,
  • Kid Chameleon,
  • Light Crusader,
  • Monster World IV,
  • Eternal Champions,
  • Road Rash II,
  • Tetris,
  • Darius:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021