Categories: Ֆոտոշարք

Գրինվիչի աստղադիտարանը հրապարակել է 2020թ. աստղագիտական լավագույն լուսանկարների ցանկը

Insight Investment Astronomy Photographer of the Year մրցույթում լավագույնն է ճանաչվել Անդրոմեդա գալակտիկայի լուսանկարը՝ ֆրանսիացի լուսանկարիչ Նիկոլ Լեֆոդեի հեղինակությամբ: Մրցույթը կազմակերպել են Գրինվիչի արքայական թանգարանները:

Լեֆոդեն շրջանցել է ավելի քան 5 հազար մրցակիցների՝ «Գալակտիկաներ» անվանակարգում զբաղեցնելով առաջին հորիզոնականը և ստանալով գլխավոր մրցանակը՝ 5 հազար ֆունտ ստեռլինգ: Ֆորժ-լը-Բեն-ում, Իլ-դը-Ֆրանսում (Փարիզ) նրա կողմից արված լուսանկարների կենտրոնում Անդրոմեդա գալակտիկան է: Լուսանկարի անկյունները մթագնած են, ինչի շնորհիվ գալակտիկան շատ մոտ է թվում, թեև ավելի քան 2,5 մլն լուսային տարվա հեռավորության վրա է:

Դատավոր Էդ Ռոբինսոնը նշել է, որ մեծ մասի համար Անդրոմեդա գալակտիկան հեռու է և անհասանելի, թեև մոտ հարևան է հանդիսանում: Նրա խոսքով՝ այնպիսի լուսանկար ստեղծելը, որին, թվում է, հնարավոր կլինի դիպչել, հրաշք է, արդիական է հատկապես հիմա, երբ մարդիկ ուշքի են գալիս սոցիալական հեռավորության շրջանից հետո:

Insight Investment Astronomy Photographer of the Year-ն անցկացվում է ամեն տարի՝ Գրինվիչի արքայական աստղադիտարանի կողմից: Այս տարի մրցույթին մասնակցել են ավելի քան 5 հազար լուսանկարիչ՝ 6 մայրցամաքներից: Սա մրցույթի համար ռեկորդային թիվ է: Բացի այդ՝ հանձնաժողովն առաջին անգամ երկու հատուկ մրցանակ է շնորհել. Սըր Պատրիկի մրցանակ՝ լավագույն նորեկության համար, և Էննի Մաունդերի մրցանակ՝ լավագույն լուսանկարի համար, որը ստեղծվել է բաց աղբյուրների լուսանկարներից: Ստորև ներկայացվում են լուսանկարներ, որոնք հաղթել են տարբեր անվանակարգերում:

Լավագույն լուսանկարը «Երկինք» անվանակարգում. «Ներկելով երկինքը» / © Թոմաս Կաստ
Լավագույն լուսանկար «Մեր Արևը» անվանակարգում. «Հեղուկ լույս» / © Ալեքսանդր Հարթ
Լավագույն լուսանկար «Մեր Լուսինը» անվանակարգում. «Խաղաղ խառնարանը՝ ներկերի մեջ» / © Ալեն Պաուլու
Լավագույն լուսանկար «Բևեռափայլ» անվանակարգում. «Կանաչ տիկինը» / © Նիկոլաս Ռեմ-Մելտ
Լավագույն լուսանկար «Մոլորակներ, գիսաստղեր և աստղակերպեր» անվանակարգում. «Տիեզերքը՝ մեր միջև» / © Լուկաշ Սուջկա
Լավագույն լուսանկար «Մարդիկ և տիեզերքը» անվանակարգում. «Տեխնոլոգիայի գերին» / © Ռաֆայել Շմալ
Լավագույն լուսանկար «Աստղերը և միգամածությունները» անվանակարգում. «Տիեզերական դժոխք»/ © Պիտեր Ուորդ
Լավագույն լուսանկարը «Լավագույն առաջնելույթ». «Ալիքներ» / © Բենս Տոտ
Էննի Մաունդերի անվան հատուկ մրցանակ՝ լավագույն նորարարական լուսանկարի համար. «Մութ գետ» / © Ջուլիա Հիլլ
Լավագույն լուսանկար «Երիտասարդություն» անվանակարգում. «Չորս մոլորակ և Լուսին» / © Ալիս Ֆոկ-Խան

Դոկտոր Էմիլի Դրաբեկ-Մաունդերը՝ Գրինվիչի արքայական թանգարանների աստղագետը և մրցույթի դատավորը, պատմել է, որ միջազգային իրադրությունն այս տարի կազմակերպությանը բարդ վիճակում է դրել: Նրա խոսքով, սակայն, լուսանկարները գերազանցել են սպասումները, իսկ նորարարական ցուցադրությունները բացառիկ են եղել:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021