Վերլուծություն. արտասահմանյան մամուլը՝ հայ-ադրբեջանական ռազմական ընդհարման վերաբերյալ

Ստորև ներկայացնում ենք այն ազդեցիկ լրատվամիջոցները, որոնք իրավիճակը համակողմանիորեն ներկայացրեցին, բացահայտ կերպով ապատեղեկատվություն տարածեցին կամ գտնվեցին ոչ անաչառ:

Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական ընդհարումը, որը սկսվել է հուլիսի 12-ի կեսօրին՝ ադրբեջանական կողմի նախահարձակ գործողություններով, դեռևս շարունակվում է: Այս ընթացքում թեմային անդրադարձան արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցներ: Ստորև ներկայացնենք այն ազդեցիկ լրատվամիջոցները, որոնք բացահայտ կերպով ապատեղեկատվություն տարածեցին կամ գտնվեցին ոչ անաչառ:

The Washington Post-ը, հղում անելով The Associated Press-ին, ներկայացրել է ընդհանուր իրավիճակը՝ հիմք ընդունել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումը: Միայն մի փոքր անդրադարձով նշվում է Ադրբեջանի կողմից բարձրաստիճան զինվորականների սպանված լինելու մասին տեղեկության հաստատումը:

Agence France-Presse-ը նշել է, որ, չնայած միջազգային կառույցների, տարածաշրջանի խոշոր դերակատար Ռուսաստանի կոչերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական բախումներ են տեղի ունենում:

Նույն գործակալությունը, սակայն, ավելի վաղ ներկայացրել էր միայն ադրբեջանական տարբերակը:

BBC-ն ընդհանուր պատկերն է ներկայացնում, բայց մեջբերումների մեծ մասն ադրբեջանական հայտարարություններն են, որոնց վերջում հիմնականում ավելացված է «հայկական կողմը հերքում է» կարճ տեղեկությունը:

The Guardian-ը ռազմական բախման վերաբերյալ տվյալները համակողմանիորեն է ներկայացրել՝ առավել շեշտադրելով հայկական պաշտոնական դիրքորոշումը:

Eurasianetնկարագրում է ընդհանուր իրավիճակը, կողմերի հաղորդած տեղեկությունները: Հիմնական շեշտադրումն այն է, որ երկու երկրները միմյանց են մեղադրում:

Կանադական CBC-ն, որոշակիորեն համակողմանիորեն ներկայացնելով ընդհանուր իրավիճակը, մեջբերում է նաև ադրբեջանական կողմի հաղորդած տեղեկությունը, ըստ որի՝ հայկական զինուժի հարվածներից զոհվել է ադրբեջանցի խաղաղ բնակիչ:

INDEPENDENT-ն անաչառ կերպով նկարագրում է երկու կողմի վարկածները՝ հավասարաչափ մեջբերելով հակամարտող երկրների պաշտոնական հաղորդագրությունները:

Նույն կերպ է վարվում նաև Al Jazeera-ն: Ներկայացվում են ինչպես ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, այնպես էլ ադրբեջանական իշխանությունների ներկայացուցիչների հայտարարությունները:

Գերմանական Deutsche Welle-ը նույնպես համակողմանի տեղեկատվություն է հաղորդում՝ ներկայացնելով նաև հակամարտության ընդհանուր նկարագրությունը:

Պատկերը նույնն է նաև ավստրալական մամուլում (Australian Associated Press): Այստեղ ևս իրավիճակը ներկայացված է այնպես, ինչպես հաղորդել են երկու երկրների ներկայացուցիչները:

Ռուսական ТАСС և РИА НОВОСТИ գործակալությունները մերթընդմերթ հաղորդում են Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնական մեկնաբանությունները՝ առանձին հրապարակումներով ներկայացնելով միայն մեկ կողմի տեսակետը:

Ռուսական Lenta լրատվականը ներկայացրել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի մեկնաբանությունը տեղի ունեցածի վերաբերյալ՝ «Հարձակումը նախապատրաստվել էր» վերտառությամբ: Միայն նյութի վերջում է փոքր անդրադարձ կատարվում երկու կողմերի նախնական հայտարարություններին:

Gazeta-ն պարբերաբար անդրադառնում է թեմային՝ ունեցած տեղեկությունները ներկայացնելով որպես փոխադարձ մեղադրանքներ: Կայքում, սակայն, կատարված ուսումնասիրության համաձայն, կարելի է նշմարել, որ ադրբեջանական աղբյուրների վրա հիմնված հաղորդումները գերակշռում են:

Իրանական աղբյուրներում (IRNA) հրապարակված տեղեկությունները վերաբերում են ԻԻՀ-ի ղեկավարության դիրքորոշումը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական բախման մասին: Ի դեպ՝ նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզիի թվիթերյան վերջին գրառումներն ադրբեջաներեն են: Մասնագետները ենթադրում են, որ սա Ադրբեջանին ուղղված խիստ կոչ կարող է լինել:

Վաեզիի հայտարարությունը

Բառացառապես ադրբեջանական կողմի առաջ քաշած տարբերակներն են տարածում այդ երկրի և Թուրքիայի լրատվականները (Anadolu, Sabah, Haber և այլն)՝ պաշտոնական տեղեկատվությունից բացի՝ տարածելով նաև կեղծ տվյալներ:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021