Հայաստանն աշխարհում 6-րդ տեղում է հայտնվել՝ 1 մլն բնակչի հաշվով վարակվածության նոր դեպքերով

Ուսումնասիրել ենք Հայաստանի տեղադիրքն աշխարհի երկրների շարքում՝ ըստ Covid-19 կորոնավիրուսով վարակվածության՝ վերջին օրվա ընթացքում գրանցված տվյալների:

Կորոնավիրուսը տարածվել է աշխարհի ավելի քան 180 երկրներում: Մի մասում, որտեղ մեկ ամիս առաջ վարակվածության ու մահացության ամենամեծ ցուցանիշներն էին, այժմ մեղմվել է՝ իր տեղը զիջելով այլ երկրների ու տարածաշրջանների:

Այս պահի դրությամբ նախորդ օրվա ընթացքում գրանցված վարակվածության դեպքերով 1 միլիոն բնակչության հաշվարկով առաջին տեղում Քաթարն է՝ 522 վարակված/1միլիոն հարաբերակցությամբ:

Երկրորդ հորիզոնականում ֆրանսիական Մայոտն է: Այստեղ 1 միլիոն բնակչության հաշվով նոր վարակվածների թիվը 243 է: 3-րդը Բահրեյնն է (198): 4-րդ հորիզոնականում Քուվեյթն է՝ 197 ցուցանիշով: Հաջորդը Չիլին է, որտեղ 1 միլիոն բնակչի հաշվով վարակվածության նոր դեպքերի թիվը 195 է:

Վարակվածությունը 1 մլն բնակչի հաշվով, առաջին 10-յակ / Տվյալներ՝ © worldometers.info, who.int, Գծապատկեր՝ © Շեշտ.am

6-րդ հորիզոնականում Հայաստանն է: Շուրջ 2,9 միլիոն բնակչության պարագայում վարակվածության նոր դեպքերը 452-ն էին և, ըստ այդմ, 1 միլիոն բնակչի հաշվով կստացվի 155:

Ցանկի առաջին 10-յակում են Օմանը, Բելառուսը, Մալդիվները: 10-յակը եզրափակում է ԱՄՆ-ը: Հավելենք, որ Իրանն այս սանդղակում 15-րդն է, Թուրքիան՝ 24, Իտալիան՝ 29, Իսպանիան՝ 31, Բրազիլիան՝ 34:

Վարակվածությունը 1 մլն բնակչի հաշվով / Տվյալներ՝ © worldometers.info, who.int, Գծապատկեր՝ © Շեշտ.am

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 5,5 միլիոնից: Մահացել է ավելի քան 347 հազար մարդ, առողջացել են 2 միլիոն 318 հազարից ավելին: Վարակվածության ամենաշատ դեպքերը գրանցվել են ԱՄՆ-ում՝ 1,6 միլիոնից ավելի, Բրազիլիայում՝ 365 հազար, Ռուսաստանում՝ 353 հազար:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021