Վարակվածների թիվն ավելացել է աննախադեպ մեծ թվով՝ 452-ով
Մահացության դեպքերը նույնպես աննախադեպ են. Հայաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացության 6 նոր դեպք է գրանցվել, ևս 6-ը՝ այլ պատճառով, առողջացել են 81-ը: Փաստացի բուժում է ստանում 3842 պացիենտ:
Covid-19 կորոնավիրուսով վարակվածների թիվը Հանրապետությունում հասել է 7113-ի:
Առողջացածների թիվը հասել է 3145-ի:
Նախորդ օրը մահացած պացիենտները եղել են 85 (կին), 61 (տղամարդ), 58 (տղամարդ), 69 (տղամարդ), 86 (կին), 67 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը՝ 87:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 39 է:
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այլ պատճառով մահերից մեկը, ցավոք, մայրական մահ է։ 31-ամյա կնոջ մոտ ծննդաբերությունից 5 օր անց, նախնական ախտորոշմամբ, զարգացել է թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա, ինչի հետևանքով կինը հանկարծամահ է եղել։ Մահվան վերջնական պատճառը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Հաղորդվում է, որ սա այս տարի մայրական մահվան առաջին դեպքն է։

Դուք գրել եք արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք կրկնվող խախտումների համար։
Հասկացա
Մեկնաբանությունը կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ կստուգվի։
Հասկացա
Մենք կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։

Կանոնների խախտման պատճառով հաշիվը սահմանափակվել է։ Եթե սխալ է՝ գրեք մեզ։
Հասկացա
Վերջին մեկնաբանությունները