Հայաստանում մինչ օրս Covid-19-ի բրիտանական և հարավաֆրիկյան շտամմեր չեն թեստավորում

Covid-19-ի բրիտանական շտամմն արդեն տարածված է աշխարհի 106 երկրներում, հարավաֆրիկյանը` 56: Հայաստանում դրանց տարածվածության վերաբերյալ տեղեկություն չկա, քանի որ այստեղ այդ շտամմերի թեստավորում չի կատարվում, ուստիև դրանց նկատմամբ վերահսկողություն չի կարող կատարվել:

ՀՀ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացանք, որ Հայաստանում դեռևս նոր տեսակի կորոնավիրուսի բրիտանական և հարավաֆրիկյան շտամմերի թեստավորում չի իրականացվում:

Նշենք, որ կորոնավիրուսի «չինական» տարբերակի համեմատ բրիտանականի դեպքում հոտառության կորուստն աննշան է, սակայն տարբերվող ախտանշաններ են` գերթուլությունը, կոկորդի ու մկանների ցավը: Ընդհանրություններից են` բարձր ջերմությունը, մշտական հազը և համի զգացողության փոփոխությունը:

Բրիտանական շտամմն առաջին անգամ հայտնաբերվել է 2020թ. սեպտեմբերին: Այն, ի տարբերություն «չինականի», կարող է ավելի արագ տարածվել: Նորահայտ տեսակը գրանցվել է Մեծ Բրիտանիայի տարբեր շրջաններում, ինչի հետևանքով սահմանափակումներն ավելի են խստացվել:

Ենթադրվում է, որ նոր շտամմն առավել մահաբեր է, սակայն գիտական հիմնավորում դեռևս առկա չէ: Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական տեղեկատվության` բրիտանական շտամմով վարակվել և Լոնդոնում բուժում է ստացել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

2020թ. դեկտեմբերին ի հայտ է եկել մեկ այլ շտամմ` հարավաֆրիկյանը, որը, որոշ աղբյուրների հաղորդմամբ, ավելի վտանգավոր կարող է լինել, քան բրիտանականը, սակայն, Հարավաֆրիկյան Հանրապետության բարձրագույն կրթության, գիտության և տեխնոլոգիաների նախարարի խոսքով, այն մարդու մոտ ամուր իմունիտետ է առաջացնում:

Հավելենք, որ աշխարհում շարունակում են արագորեն տարածվել նաև այլ տարատեսակներ` բրազիլականը, իտալականը, շվեդականը և այլն, սակայն բրիտանականն ու հարավաֆրիկյանն ամենատարածվածն են. Covid-19-ի բրիտանական շտամմն արդեն տարածված է աշխարհի 106 երկրներում, հարավաֆրիկյանը` 56:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021