Հաճախորդ չկա, բայց մոլերը չեն փակվում և վարձավճար են պահանջում (upd.)

Քաղաքացիները կոչ են անում փակել առևտրի խոշոր կենտրոնները, մինչդեռ դրանց տնօրինությունները շարունակում են վարձավճար պահանջել և գովազդային խաղարկություններ կազմակերպել: Իսկ վաճառակետերն ինքնուրույն չեն կարող դադարեցնել աշխատանքը:

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար փակվել են հայ-իրանական և հայ-վրացական սահմանները, դադարեցվել են ուսումնական գործընթացները նախակրթական և կրթական հաստատություններում, առնվազն մինչև մարտի 23-ը չեն գործելու նաև մշակութային կենտրոնները, բազմաթիվ մարմիններում աշխատանքներն իրականացվում են առցանց տարբերակով:

Դադարեցվել է նույնիսկ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ակտիվ ընթացքը, գերատեսչություններ կոչ են անում զանգվածային հավաքներ չկազմակերպել և չմասնակցել դրանց, խորհուրդ է տրվում հետաձգել նաև հարսանիքները, շատ հյուրեր նախատեսող միջոցառումները և այլն:

Այդ ամենին զուգահեռ՝ Երևանում շարունակում են գործել առևտրի խոշոր կենտրոնները՝ մոլերը, որտեղ նույնիսկ այս օրերին կազմակերպվում են գովազդային խաղարկություններ:

Բազմաթիվ օգտատերեր կոչ են անում փակել այդ կենտրոնները:

Միևնույն ժամանակ, ինչպես մենք տեղեկացանք, որոշ մոլերում հաճախորդներ գրեթե չկան, սակայն աշխատանքներն, այդուհանդերձ, չեն դադարեցվում: Մեր աղբյուրի վստահեցմամբ՝ առևտրի կենտրոնի տնօրինությունը կենտրոնի տարածքում գործող փոքր վաճառասրահներին (բուտիկներին) թույլ չի տալիս փակել դրանք՝ սպառնալով տույժերով (հավանաբար այդպիսին է պայմանագիրը):

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ամերիաբանկը երեք ամսով հետաձգել է վարկերի մարումները: Նման կոչով դիմել էին ֆեյսբուքյան օգտատերեր, Լուսահով Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պաշտոնապես դիմել էր Կենտրոնական բանկին:

Օգտատերերը կոչ են անում առևտրի խոշոր կենտրոններում նույնպես վարձավճարների հետաձգում թույլատրել, քանի որ հաճախորդների, ըստ այդ և՝ եկամտի խնդիր է առաջանում:

Հիշեցնենք, որ եվրոպական երկրների մեծ մասում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված փակվել են գրեթե բոլոր խանութներն ու վաճառակետերը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության մթերքի: ԱՄՆ-ում հայտարարվել է արտակարգ դրություն:

Հայաստանում կորոնավիրուս հայտնաբերվել է 15 մարդու մոտ: 200-ին մոտ քաղաքացիներ մեկուսացված են: Ինքնամեկուսացել են նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը. նրանց թեստի արդյունքները պարզ կլինեն այսօր երեկոյան:

UPD 1. «Երևան Մոլը» հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ մարտի 16-23-ն առևտրի կենտրոնը փակ է լինելու: Գործելու է միայն Քարֆուր սուպերմարկետը:

Հայտարարությունում նշված է նաև, որ տարածքում գործող վարձակալների գործարար բարօրությունը չի անտեսվելու:

UPD 2. «Դալմա Գարդեն Մոլը» նույնպես հայտարարեց, որ մարտի 16-23-ը չի գործելու: Կազմակերպությունը կոչ է արել մնալ տանը, թեյ խմել, ֆիլմ դիտել, վայելեք մտերիմների ներկայությունը:

Նշվում է, որ կազմակերպությունը կունենա ֆինանսական կորուստներ, սակայն առաջին հերթին արժևորվում են մարդու առողջությունը, հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների բարօրությունը։

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021