Անջատվել են հոսանքի 4300 և գազի 736 բաժանորդների կոմունալները

Հիմնական քննադատությունը, որ հնչում է կառավարության հասցեին, իրական կարիքավորներին չբացահայտելն է, որի հետևանքով «անջատումների» են ենթարկվել նաև այդ ընտանիքները:

Հայաստանում կոմունալ ծառայություններ մատուցող ընկերություններից երկուսը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերը» և «Գազպրոմը», ապրիլի 27-ից սկսել են անջատումներ իրականացնել այն բաժանորդների գազն ու հոսանքը, ովքեր չեն վճարել մարտ ամսվա պարտավորությունները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ անջատվել է էլեկտրաէներգիայի շուրջ 775 հազար բաժանորդներից 4300-ի հոսանքը, և 623 հազար գազի բաժանորդներից 736-ի գազը:

Կոմունալ ճգնաժամ / © Նիկոլ Փաշինյան

Նախօրեին սոցցանցերում ու լրատվականներին տարածվեցին տեղեկություններ, որ անջատումներ են իրականացվել նաև կարիքավոր ընտանիքներում, ինչը բարձրացրեց շատերի դժգոհությունը: Մասնավորապես՝ մեջբերվեց վարչապետի այն հայտարարությունը, որ Արտակարգ դրության ընթացքում անջատումներ չեն իրականացվելու: Այս կապակցությամբ Փաշինյանը թեև նշեց, որ դա արվել է դեռևս մարտ ամսին, երբ ակնկալվել է, որ ԱԴ-ը չի երկարացվի, սակայն բազմաթիվ կարիքավորների համար երկարաձգված դրությունը խնդիրներ է առաջացրել:

Նշված թվով բաժանորդների շարքում մի մասն իսկապես կարիքավոր է, սակայն կառավարության ղեկավարը նշել է, որ շատ են նաև մարդիկ, ովքեր հնարավորություն ունեն, սակայն չեն վճարում: Սա իր հերթին մեծ վտանգներ է առաջացնում էներգետիկ համակարգի կայունության համար: Ուստի Նիկոլ Փաշինյանը կոչ հայտարարել է, որ փորձելու են գտնել իսկապես կարիքավորներին, սակայն հնարավորությունն ունեցողներին չի ներվելու և խիստ միջոցառումները շարունակվելու են:

Հաղորդվել է, որ հոսանքազրկվել են 30 հազարից բարձր պարտավորություն ունեցող բաժանորդները: Գազասպառողների դեպքում շեմն 80 հազարից բարձր է եղել: Կառավարության հաշվարկներով՝ դրանք պետք է որ համեմատաբար վճարունակ բաժանորդները լինեն, ուստի նրանց համար մեղմացում չի կատարվել: Սակայն ընդգծենք, որ ֆինանսական վնասներ կրած ընտանիքները նույնպես ունեցել են ջեռուցման կարիք՝ երբեմն սպառելով ունեցած գումարին անհամարժեք գազ կամ հոսանք. ի վերջո՝ երեխաները և ընտանիքի բոլոր անդամները տանն են, իսկ մարտ ամիսը ցուրտ էր, և սովորականից ավելի շատ ջեռուցելու կարիք է զգացվել:

Եկամտից զրկված ընտանիքի հոսանքն անջատել են / © Ազատություն

Նշվել է, որ հնարավոր է՝ մի մասը տուժի, բայց ամեն ինչ արվել է, որ համակարգը չտուժի: Հիշեցնենք, որ կառավարության ձեռնարկած 11-րդ և 12-րդ միջոցառումներով որոշակիորեն փոխհատուցվել է շուրջ 300 հազար բաժանորդների կոմունալ վճարները:

Հիմնական քննադատությունը, որ հնչում է կառավարության հասցեին, իրական կարիքավորներին չբացահայտելն է, որի հետևանքով «անջատումների» են ենթարկվել նաև այդ ընտանիքները:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021