Միաժամանակ 4 զորավարժություն՝ տարածաշրջանում

Ներկայումս զորավարժություններ են իրականացնում Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի զինված ուժերը՝ տարբեր զինատեսակների ներգրավմամբ: Մարտական պատրաստականության բարձր աստիճանի են բերվել նաև ՀՀ ԶՈւ առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը:

Ռուսաստան

Ռուսաստանի Դաշնության Հարավային ռազմական շրջանի բանակային ավիացիայի ուղղաթիռները երկկողմանի գումարտակային մարտավարական վարժանքներ են իրականացնում Հյուսիսային Կովկասում և Անդրկովկասում:

Գումարտակային մարտավարական խմբերի մեխանիզացված զորաշարքի առաջխաղացմանն ուղեկցում են հարվածային Ми-28Н «Գիշերային որսորդ», Ка-52 «Ալիգատոր» և Ми-35 տրանսպորտային-մարտական ուղղաթիռները: Նրանք նաև իրականացնում են ստորաբաժանումների կրակային աջակցություն՝ մարտավարական խաղարկային տարբեր դրվագների ընթացքում:

Ռուսական ԶՈւ զորավարժություններին մասնակցում են նաև «Տորնադո», «Գրադ», ինքնագնաց «Մստա-Ս», «Գվոզդիկ», «Ակացիա» ռեակտիվ համակարգերի մարտկոցները, Տ-72Բ3, Տ-90 տանկերը և հետևակի մարտական մեքենաները՝ ՀՄՄ-3-ները: Զորավարժությանը ներգրավված են մոտոհրաձգային, տանկային, հրետանային զորքերը (ավելի քան 5 հազար զինծառայող): Անօդաչու ավիացիան իրականացնում է տեսադիտարկումը:

Թուրքիա-Ադրբեջան

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները մեկնարկել են հուլիսի 29-ից և տևելու են մինչև օգոստոսի 10-ը: Մասնավորապես, օգոստոսի 1-ից 5-ը Բաքվում և Նախիջևանում անցկացվելու են երկու երկրների ցամաքային զորքերի համատեղ մարտավարական զորավարժությունները, իսկ հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում ընթանալու են ռազմական ավիացիայի թռիչքամարտավարական համատեղ զորավարժությունները՝ մարտական կրակով:

Թուրք-ադրբեջանական զորավարժություններ / © T.C. Millî Savunma Bakanlığı

Զորաշարժերին մասնակցում են Թուրքիայի և Ադրբեջանի ԶՈւ-երի անձնակազմերը, զրահապատ տեխնիկան, հրետանային միջոցները, ականանետերը, ռազմական ավիացիան և հակաօդային պաշտպանության միջոցները:

Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուշագրավ են նրանով, որ մեկնարկել են հայ-ադրբեջանական հուլիսյան բախումներից անմիջապես հետո՝ ի հեճուկս բազմաթիվ երկրների ու կազմակերպությունների՝ լարվածությունը թուլացնելու կոչերի: Միաժամանակ, այդ երկների ներկայացուցիչներն իրենց հայտարարություններում նշել են, որ այս զորավարժություններն ուղղված են Հայաստանի դեմ և ահաբեկման նշանակություն ունեն:

Իրան

Հուլիսի 29-ին զորավարժություններ են մեկնարկել նաև Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումները: «Մեծ Մարգարե 14» անունը կրող վարժանքներն անցկացվում են Հորմոզղան նահանգում՝ ԻՀՊԿ-ի ռազմածովային և օդատիեզերական ուժերի հետ համատեղ: Ներգրավված են ՌԾՈւ հրթիռային, նավային և անօդաչուների ստորաբաժանումները, ինչպես նաև օդատիեզերական ուժերի անօդաչու և ռադիոտեղորոշիչ ստորաբաժանումները:

Մեծ Մարգարե 14 / © prtrtur

Առաջին անգամ զորաշարժերի դիտարկում է իրականացվում իրանական Noor-1 ռազմական արբանյակից, որն ուղեծիր էր արձակվել ապրիլի 22-ին: Կիրառվել են նաև բալիստիկ հրթիռներ:

Հայաստան

Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանի հաղորդմամբ՝ հուլիսի 31-ի վաղ առավոտյան զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կողմից զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի:

Հաղորդվում է, որ, զորքերի մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների 2020 պլանի համաձայն, ստուգվում են զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտվում են հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացվում են ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։

Ավելի վաղ իրականացվել էին հայ-ռուսական ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգի վարժանքները, որի շրջանակում խաղարկվել էին հետախուզահարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման և հակազդման տարբեր դիպաշարեր:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021