Նշվել է Բոտսվանայում փղերի առեղծվածային մահվան հնարավոր պատճառը
Մայիս ամսից Բոտսվանայում մահացել է ավելի քան 300 փիղ: Պատճառը մինչ օրս պարզել հնարավոր չէր. կառավարությունը մատնանշում էր Covid-19-ով պայմանավորված սահմանափակումները: Շուրջ երեք ամիս անց Վայրի բնության և ազգային պարկերի վարչությունը վերջապես բացատրություն ունի տեղի ունեցածի մասին:
Նախնական ուսումնասիրությունները հանգում են բնական տոքսինների տարբերակին: Վարչության տնօրեն Սիրիլ Տաոլոն քիչ հավանական է համարել, որ փղերի մահվան պատճառը վարակիչ հիվանդությունները լինեն:
Սկզբնական հետազոտությունները բացառել են որսագողության, սիբիրյան խոցի և այլ տարածված պատճառներ: Տաոլոն նշել է, որ ստացել են տվյալներ այլ երկրներից, նաև ԱՄՆ-ից, որոնք ցույց են տալիս, որ կենդանիների մահացության պատճառը վարակիչ հիվանդությունը կարող է լինել: Նրա խոսքով՝ ներկայումս ուսումնասիրվում են շրջակա միջավայրի առավել լայն հանգամանքներ, ինչպիսիք են բնական տոքսինները, որոնք մշակվում են բակտերիաների կողմից և տարածված են շրջակա միջավայրում, օրինակ՝ ջրամբարներում:
Կառավարությունը նմուշներ է ուղարկել Բոտսվանայի, ՀԱՀ-ի, Զիմբաբվեի, ԱՄՆ-ի լաբորատորիաներ՝ փորձարկումներ կատարելու: Բակտերիոլոգիական և գիստոպաթոլոգիական հետազոտությունների նախնական արդյունքներն արդեն առկա են: Ամենայն հավականությամբ՝ փղերին սպանում է բնական տոքսինը: Ավելի վաղ ականատեսները հաղորդել էին, որ մահից առաջ կենդանիներն անկանոն պտտվում են, ինչը խոսում է նրանց կենտրոնական նյարդային համակարգի վնասման մասին:
Փղերի մահն անհանգստացրել է բնության պաշտպաններին: Նրանց մտահոգում է, որ մահացությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եթե ամբողջական պատճառը ժամանակին չպարզվի:
Դոնալդ Թրամփի վարչակազմը նոր մաքսատուրքեր է առաջարկել Չինաստանից, Եվրամիությունից և ևս 12 առևտրային գործընկերներից ներմուծվող ապրանքների համար՝ դա հիմնավորելով արդյունաբերական ավելցուկային հզորություններով։ Առաջարկները դեռ ուժի մեջ չեն մտել․ հանրային լսումները նախատեսված են 2027 թվականի հունվարի 25-ին։
ԱՄՆ բանակի առաջին Dark Eagle հիպերձայնային հրթիռային մարտկոցը լիովին համալրված է և պատրաստ է կիրառման, հայտարարել է հրթիռային սպառազինության ծրագրերը համակարգող գեներալ-լեյտենանտ Ֆրենկ Լոզանոն։ Նա չի բացահայտել, թե երբ և որտեղ է մարտկոցը հասել այդ կարգավիճակին։
«Հերա» տիեզերական սարքի նոր կադրերում երևում է Դիմորֆոս աստերոիդի վրա NASA-ի DART սարքի հարվածից մնացած խառնարանը, որը տարածվում է հարված ստացած կողմի ամբողջ լայնությամբ։ Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA) պատկերներն ու առաջին արդյունքները ներկայացրել է նոյեմբերի 25-ին։
Արևմտյան Ավստրալիայի երկու հնավայրերի կենդանական մնացորդների ուսումնասիրությունը կասկածի տակ է դրել այն պատկերացումը, թե հնագույն մարդկանց բազմազան սննդակարգը պարտադիր սննդի պակասի հետևանք էր։ Հետազոտողների մեկնաբանությամբ՝ տարբեր կենդանիներ որսալը կարող էր լինել առատ, բայց փոփոխական պաշարներից օգտվելու ճկուն ռազմավարություն։
«Էվկլիդ» տիեզերական աստղադիտակը հայտնաբերել է քվազար, որը տեսնում ենք այնպիսին, ինչպիսին եղել է Մեծ պայթյունից ընդամենը 630 միլիոն տարի անց։ Դրա կենտրոնական սև խոռոչի զանգվածը գնահատվել է շուրջ 360 միլիոն արեգակնային զանգված․ այսքան վաղ ձևավորված հսկան նոր սահմանափակումներ է դնում սև խոռոչների աճի մոդելների վրա։
Quantum WIY Industries-ի հաղորդմամբ՝ SPYS որսացող անօդաչուն Ուկրաինայում խոցել է ռուսական ռեակտիվ «Գերան-5 Կ5-Կ» հարվածային անօդաչու։ Ընկերությունը համակարգը մշակում է արագընթաց թիրախներից քաղաքներն ու կենսական ենթակառուցվածքները պաշտպանելու համար։

Դուք փորձել եք գրել արգելված արտահայտություն կամ արգելափակվել եք հաճախակի խախտումների պատճառով։
Հասկացա
Ձեր մեկնաբանությունում ինչ-որ բան կասկածելի է թվացել, ուստի հրապարակումից առաջ այն կանցնի մոդերացիա։
Հասկացա
Մենք անպայման կստուգենք մեկնաբանությունը և
անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկենք։
Կայքի կանոնների խախտումների պատճառով ձեր հաշվի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել։ Եթե սա սխալ է, գրեք մեզ։
Հասկացա
Մեր զտիչները ձեր գործողություններում նկատել են արհեստական ակտիվության նշաններ։ Մի փոքր ընդմիջեք և վերադարձեք ավելի ուշ։
Հասկացա