Թուրքական ինքնաթիռների մասին տեղեկությունը կեղծ է. անհանգստանալու կարիք չկա

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է թուրքական կործանիչների մասին տեղեկությունը: Թուրքագետ Հայկ Գաբրիելյանն ընդգծել է, որ նույնիսկ ճիշտ լինելու դեպքում անհանգստանալու որևէ պատճառ չկա:

Ավիատոմսեր վաճառող կայքերից մեկը, որը պարբերաբար նաև օդային ոլորտի վերաբերյալ լուրեր է տեղադրում, տեղեկություն է տարածել, թե թուրքական առնվազն երկու F-16 կործանիչները մոտեցել են Երևանին՝ ընդհուպ մինչև հարվածային տարածության՝ 56 կմ: Հաղորդվել է, որ Նախիջևանի տարածքում թռիչքներ իրականացնող ինքնաթիռներից բացի սահմանին են մոտեցել նաև ուղղաթիռներ՝ ադրբեջանական և թուրքական զինված ուժերի:

Թեև աղբյուրը տեքստում ընդգծել է, որ սահմանը չի հատվել, սակայն հրապարակման վերնագիրը խուճապ է առաջացրել հայկական մամուլում, անհանգստացնող լուրը տարածվել է նաև ռուսական այլ լրատվականներում: Աղբյուրը «դեպի Երևան թռիչքների» պատճառ է նշում Հայաստանին հարձակման դրդելը, որը Թուրքիայի համար Հայաստանի դեմ գործողությունների հիմնավորում կապահովի:

Թուրքագետ Հայկ Գաբրիելյանը նշել է, որ եթե նույնիսկ թուրքական ինքնաթիռը թռիչքներ է իրականացրել Նախիջևանի օդային տարածքում, ապա դա անհանգստության առիթ չպետք է տա, քանի որ Հայաստանի օդային սահմանը չի հատվել: Նրա խոսքով՝ Հայաստանին ահաբեկելու փորձը նույնպես չպետք է խուճապի առիթ հանդիսանա:

Գաբրիելյանն ընդգծել է, որ հայկական օդային սահմանը հատելու դեպքում թուրքական կործանիչը կարող է ոչնչացվել, ինչից հետո, նրա խոսքով, Թուրքիան «վատ վիճակում կհայտնվի»:

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը նշել է, որ տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

Հավելենք, որ Նախիջևանի սահմանից Երևան ընդամենը 50 կմ է հեռավորությունը, իսկ Թուրքիայի սահմանից՝ ընդամենը 20 կմ: Ուստի «ՀՀ սահմաններին հարվածային տարածությամբ» մոտենալը որևէ արտառոց երևույթ չէ մեր իրականությունում: Բացի այդ՝ թուրքական զինուժում (ինչպես և՝ հայկականում) առկա են հեռահար խոցման հրթիռներ, ուստի հարվածելու համար պարտադիր չէ մոտենալ սահմաններին կամ հատել դրանք:

Ավելի վաղ թեմային անդրադարձել էր նաև քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ կեղծ տեղեկությունը հայկական մամուլում տարածելու վերաբերյալ նշելով. «Ուղեղն անջատելն ու միայն քոփի-փեյստ միացնելը վտանգավոր է հանրային առողջությանը։ ՄԻ՛ ԱՐԵՔ։ ՄԻ՛ եղեք մեդիա-Գիքոր։ Ամոթ է»:

Վերջին նորություններ

Ծրագրել են հարձակում Սյունիքի վրա, բայց «քամին այս անգամ նույն ուղղությամբ չի փչելու»

Իրանական աղբյուրը տեղեկացնում է, որ Թուրքիան ու Բաքուն մտադրություն են ունեցել հանկարծակի հարձակում ձեռնարկել Հայաստանի…

30.09.2021

Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի դոպինգի տակ է. Իրանում զգուշացնում են Բաքվին

Քանի դեռ վերլուծական շրջանակներում փորձում են վեր հանել Իրանի և Ադրբեջանի միջև լարվածության իրական պատճառներն…

29.09.2021

Ռուսներն Արցախում սադրանքները կանխելու և դիրքերի վրա հարձակումը հետ մղելու վարժանքներ են կատարել

Ռուսական խաղաղապահ ստորաբաժանումն Արցախի «Հյուսիս» տեղանքում հրադադարի հնարավոր խախտումների կանխման և դիտակետերի անվտանգության ապահովման վարժանքներ…

29.09.2021

Էկոլոգիական աղետ է սպասվում. Վանա լիճը ցամաքում է

Լճի ափամերձ եզրագիծը նահանջել է 1 կմ-ով, ջրի մակարդակն ընկել է 22-23 մ-ով: Ցամաքած հատվածներում…

28.09.2021

Ո՞ր հիմնական խնդիրների չլուծման պատճառով ունեցանք այս աղետալի իրավիճակը. Լևոն Մազմանյան

Վարչապետ Փաշինյանի նախկին խորհրդական Լևոն Մազմանյանն ուշագրավ վերլուծություն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել…

28.09.2021

ԵԽԽՎ-ն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ կարևոր բանաձև է ընդունել

Ի հեճուկս Ալիևի փորձերին՝ «Լեռնային Ղարաբաղ» անվանումը միջազգային փաստաթղթերից դուրս մղելու ուղղությամբ, Ստրասբուրգում ընդունվել է…

27.09.2021